Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով, 2015 թվականի ապրիլի 3-ին, Ավագ ուրբաթ օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում նշվեց Քրիստոսի չարչարանքների և խաչելության ու թաղման արարողակարգը:
2015 թվականի ապրիլի 2-ին, Ավագ Հինգշաբթի օրը, առավոտյան Վիըրահայոց Թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչը՝ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, հավատացյալներին քարոզ խոսեց Քրիստոսի Սուրբ Հաղորդության հաստատման մասին:
2015 թվականի մարտ ամսին, ՀՀ կառավարության՝ ՀՀ Սփյուռքի նախարարության միջոցով Վիրահայոց թեմին նվիրաբերած նյութական միջոցներով, Բաթումի քաղաքում ձեռք բերվեց շենք՝ կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն հիմնելու նպատակով: