1

fb you od

Զատկական նվերներ անապահով ընտանիքներին և միայնակ ծերերին PDF Տպել Էլ.փոստ

nverner 

2015 թվականի ապրիլի 4-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում անապահով ընտանիքներին և միայնակ ծերերին բաժանվեցին զատկական նվերներ:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի, Եկեղեցու հոգևոր հայրերի, եկեղեցու կնքահոր, «Արմենիա» խանութի, «Հայկական լավաշ» ընկերության և այլ հավատացյալների աջակցությամբ, Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի նախօրեին տոնական բարիքներով նվերներ ստացան 100-ից ավելի թբիլիսաբնակ բազմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքներ, միայնակ ու հաշմանդամ ծերեր:

Զատկական նվերներ բաժանելու գործողությունը Վիրահայոց թեմում արդեն դարձել է բարի ավանդույթ, որ մեծ սիրով իրականացվում է Հավլաբարի հայոց եկեղեցում: Հետամուտ լինելով Քրիստոսի հրաշափառ հարության տոնը բոլոր ընտանիքներում տոնական դարձնելու նպատակին, թբիլիսահայ հավատացյալները իրենց օգնությունն են ցուցաբերում դրա կարիքն ունեցող ընտանիքներին:

IMGP0026 IMGP0035 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)