1

fb you od

Անահիտ Բոստանջյան. Հայ և վրաց գրականությունները կամրջող բանաստեղծ, թարգմանչուհի PDF Տպել Էլ.փոստ

Anahit Bostanjyan 

2015 թվականի փետրվարի 17-ին, Թբիլիսիում, Գրողների տանը կայացավ ճանաչված բանաստեղծ, թարգմանչուհի, ժամանակակից հայ գրական անդաստանում իր ուրույն տեղը հաստատած, արձակ և չափածո գործերի հեղինակ, թարգմանական գրականության մեծավարպետ, հայ և վրաց գրականությունների շաղկապման գործի նվիրյալ Անահիտ Բոստանջյանի ծննդյան 65 և գրական գործունեության 40 –ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Ընթերցել...
 
Թբիլիսիում Բուն Բարեկենդանը նշվեց հարիսայի փառատոնով PDF Տպել Էլ.փոստ

harisa 

Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանի տոնը նշանավորել հայկական հարիսա ճաշատեսակի փառատոնով, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ նախաձեռնում և իրականացնում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ« միությունը: Փառատոնը տարեցտարի ընդարձակվելով, վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ և հոգու ջերմությամբ պատրաստած ազգային այս ճաշատեսակով:

Ընթերցել...
 
Տեառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

tyarnndaraj 

Ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, Վիրահայոց թեմում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Տեառնընդառաջի տոնը, որը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրական Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը: Տերունի տոնի տոնակատարութունը սկսվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարված նախատոնակով: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահի հետ հանդիպմանը PDF Տպել Էլ.փոստ

FullSizeRender1 

2015 թվականի փետրվարի 13-ին, Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատանը, արտակարգ և լիազոր դեսպան Օրթվին Հենիգի նախաձեռնությամբ, կայացավ հանդիպում Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահ դոկտոր Նորբերտ Լամմերտի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Վրաց Ուղղափառ, Հռոմեական կաթոլիկ, Գերմանական լյութերական, Մկրտական-ավետարանական Եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Հրեական համայնքի ռաբբին և Եզդի համայնքի հոգևոր առաջնորդը:

Ընթերցել...
 
Թբիլիսիում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը PDF Տպել Էլ.փոստ

100amyak 

2015 թվականի փետրվարի 12-ին, Թբիլիսիում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը՝ ընդլայնված կազմով: Բացի հանձնախմբի անդամներից, նիստի աշխատանքին հրավիրված էին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային վարչությունների և Սակրեբուլոների նախագահները:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 171 172 173 174 175 176 177 178 179 180 Հաջորդ > Վերջ >>

Page 178 of 280