1

fb you od

Անանյան Հովնանյանների գործունեության հիշատակում «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

DSC02038 

2015 թվականի մարտի 15-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գրքի շնորհանդեսը: «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, «Վրաստան» թերթի աջակցությամբ և գործարար Ռաֆիկ Աղաջանյանի հովանավորությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին գրքի հեղինակը, հյուրեր, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

40sebastaci 

2015 թվականի մարտի 14-ին, Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ:

Պատարագիչ քահանան հիշատակեց 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաներին, ովքեր Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում:

Ընթերցել...
 
Բարի սամարացիների նվերները սիրասուն բալիկներին PDF Տպել Էլ.փոստ

nverner 

Ընթացիկ տարվա մարտի 5-ին, ասես երկու մասի էր բաժանվել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճը: Հանդիսատեսի դերում 3-14 տարեկան տղաներն ու աղջիկներն էին, պատի երկայնքով շարվել էին նրանց մայրիկներն ու տատիկները:

Ընթերցել...
 
Մեծ Պահքը կիսվեց՝ Միջինքը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

mijinq 

Քրիստոնեական եկեղեցիներում Մեծ Պահքի շրջանն է: Մարտի 11-ին Պահքը կիսվեց, քանզի 24-րդ օրն էր և կոչվում է Միջինք: Եկեղեցական տոներին զուգորդվող ժողովրդական ավանդույթների վերականգնումը նոր աշխուժություն է մտցնում հավատացյալների կյանքում, ուստի հասկանալի էր այն տոնական տրամադրությունը, որ տիրում էր Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ, եկեղեցում հավուր պատշաճի էին պատրաստվել տոնին: Եկեղեցու խաչքավոր Յուրի Երեմյանի նվիրած արծաթե գեղեցիկ խաչերը դրվեցին բարերարներ Օնիկ Նանիջանյանի և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամներ Լարիսա և Ամալյա Հարությունյանների կողմից հատուկ այդ օրվա համար պատրաստած գաթայի մեջ:

Ընթերցել...
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահին PDF Տպել Էլ.փոստ

handipum

Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի: Հանդիպմանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 171 172 173 174 175 176 177 178 179 180 Հաջորդ > Վերջ >>

Page 175 of 280