1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի կրոնի գործակալության 2015 թվականի հաշվետվության շնորհանդեսին PDF Տպել Էլ.փոստ

2 

2016 թվականի փետրվարի 16-ին, Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցի ընդունելությունների դահլիճում տեղի ունեցավ Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության 2015 թվականի գործունեության հաշվետվության շնորհանդեսը, որին մասնակցեցին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հոգևոր ծառայող Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը:

Ընթերցել...
 
Տեառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

trndez 

Ընթացիկ տարվա Տեառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում նշվեց մեծ շուքով: Տոնը հանդիսավորապես նշելուն պատրաստվել էին թեմի հայաբնակ գրեթե բոլոր տարածաշրջաններում և մայրաքաղաքում: Այն ժողովրդական մեծ խանդավառությամբ նշվեց Ջավախքի Առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բաթումիի Սուրբ Փրկիչ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, ինչպես նաև մշակութային կենտրոններում:

Ընթերցել...
 
Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս.Պատարագ PDF Տպել Էլ.փոստ

1268416 

Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Ընթերցել...
 
«Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի հաշվետու համերգ PDF Տպել Էլ.փոստ

Hamerg 

Եթե Կրթական հաստատությունների հաջողությունների չափանիշը առաջադիմության գնահատականն է, ապա ստեղծագործական խմբակների առաջընթացը հաշվետու համերգն է և հանդիսատեսի ծափահարությունը: Այդ նպատակին էր ուղղված Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում 2016 թվականի փետրվարի 11-ին կայացած «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբակների կիսամյակային հաշվետու համերգը:

Ընթերցել...
 
«Հարիսայի փառատոն»` Բուն Բարեկենդանին PDF Տպել Էլ.փոստ

harisa 

2016 թվականի փետրվարի 7-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ ավանդական «Հարիսայի» փառատոնը: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ իրականացվող այս միջոցառումը տարեցտարի ընդարձակվելով, վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ: Տարիներ ի վեր սույն փառատոնը նվիրվում է Բուն Բարեկենդանին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 131 132 133 134 135 136 137 138 139 140 Հաջորդ > Վերջ >>

Page 138 of 280