1

fb you od

Սրբոց Վարդանանց տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

DSC053 

2016 թվականի փետրվարի 4-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և ձեռամբ Քվեմո Քարթլիի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի, Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Ընթերցել...
 
Հայոց բանակի տոնը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

DSC05 

Հայոց բանակի օրվա տոնակատարությունը Թբիլիսիում, Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի նախաձեռնությամբ մեկնարկեց Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող հայազգի գեներալների շիրիմներին այցելությամբ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմը մասնակցեց էկումենիկ աղոթքին PDF Տպել Էլ.փոստ

ekumenik 

2016 թվականի հունվարի 22-ին, Թբիլիսիում, Կաթոլիկական եկեղեցում տեղի ունեցավ ընդհանրական էկումենիկ աղոթք: Միասնության այս աղոթքը բազում տարիներ ամեն տարի բարձրացվում է 4 քրիստոնեական դավանանքի հավատացյալների կողմից: Դրանք են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանում Հռոմեական կաթոլիկական Եկեղեցին, Վրաստանում Ավետարանական-լյութերանական Եկեղեցին և Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցին: Ամեն տարի էկումենիկ աղոթքն իրականացվում է այս չորս եկեղեցիներից մեկի նախագահությամբ:

Ընթերցել...
 
Սուրբ Սարգսի տոնը Թբիլիսիի պետական համալսարանում PDF Տպել Էլ.փոստ

ssargis 

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու սիրված սրբերից՝ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, 2016 թվականի հունվարի 21-ին, հանդիսավորությամբ նշվեց Թբիլիսիի Իվանէ Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում: «Հանդուրժողականության, քաղաքացիական ըմբռնողականության և ինտեգրման աջակցության ծրագրի» [PITA] շրջանակներում, միջոցառումը կազմակերպեց համալսարանի հանդուրժողականության և մշակութային բազմազանության ակումբը համալսարանի հայազգի ուսանողների և նախապատրաստական կուրսի սովորողների ակտիվ մասնակցությամբ:

Ընթերցել...
 
«Քարթլիի թագուհի Շուշանիկը» գիրք-ալբոմի շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ

IMG 2597 

2016 թվականի հունվարի 22-ին, Թբիլիսիի Էլենե Ախվլեդիանիի անվան մանկական պատկերասրահում կայացավ «Քարթլիի թագուհի Շուշանիկը»  գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էին արվեստագետներ, գեղագիտական դաստիարակության դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 131 132 133 134 135 136 137 138 139 140 Հաջորդ > Վերջ >>

Page 139 of 280