1

fb you od

«Քարթլիի թագուհի Շուշանիկը» գիրք-ալբոմի շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ

IMG 2597 

2016 թվականի հունվարի 22-ին, Թբիլիսիի Էլենե Ախվլեդիանիի անվան մանկական պատկերասրահում կայացավ «Քարթլիի թագուհի Շուշանիկը»  գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էին արվեստագետներ, գեղագիտական դաստիարակության դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:

Պատկերասրահի տնօրեն Լիա Գորգաձեն ողջունելով ներկաներին, անդրադարձ կատարեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերակառուցմանը նվիրված «Surb Gevorg Cathedral. որմնանկարներ», «Սայաթ Նովա. քնարերգություն» եւ «Քարթլիի թագուհի Շուշանիկը»  գիրք-ալբոմների հրատարակությանը:

Կարևորվեցին «Քարթլիի թագուհի Շուշանիկը»  գիրք-ալբոմում զետեղված Հայաստանի Գեղագիտության ազգային կենտրոնի, Արցախի և այս պատկերասրահի սաների աշխատանքները: Վարդան Մամիկոնյանի դստեր՝  Սուրբ Շուշանիկի վարքաբանությունը մանկական նկարի միջոցով արտահայտելու մրցույթին Վրաստանի տարբեր հանրային և գեղարվեստական դպրոցներից մասնակցած 150 երեխաների նկարներից ալբոմում ընդգրկվել էին 55 աշակերտի աշխատանքներ, որոնցից 30-ը Էլենե Ախվլեդիանու անվան պատկերասրահի սաներ են:

Պատկերասրահի ուսուցիչներ Մարինե Թաբորիձեն, Նինո Օքրոպիրիձեն, երախտագիտության խոսքեր ուղղեցին IDеА հիմնադրամի մշակութային ծրագրերի պատասխանատու, գրքերի հրատարակության ծրագրի ղեկավար Էլեոնորա Մալխասյանին, ում անբասիր աշխատանքի արդյունքում մրցույթին ընդգրկվեցին վրացի երեխաները և որպես   հայ եւ վրաց ժողովուրդներին միավորող ընդհանուր մշակութային արժեքների խորհրդանիշ հրատարակվեց այս պատմությունը:

Իրենց ելույթներում արվեստագետ Գոգի Խոշտարիան, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը արժևորեցին քրիստոնյա հավատքի, գեղեցիկի, փոխադարձ հարգանքի և բարեկամության գաղափարների հարատևությունը և մանուկ հասակից այդ գաղափարներով սերունդների դաստիարակությունը: Կարևորվեց Հայաստանի մանկական պատկերասրահի և Վրաստանի Էլենե Ախվլեդիանու անվան մանկական պատկերասրահի միջև համագործակցությունը վերականգնելու անհրաժեշտությունը:

Գնահատանքի խոսքեր ուղղվեցին տարբեր դպրոցների ուսուցիչներ Կեսո Կացիտաձեին, Քեթևան Մաճավարիանիին, Քեթևան Փութկարաձեին, Մարինա Շալամբերիձեին, Քեթևան Թոփիաշվիլիին և մյուսներին՝ մրցույթին երեխաների մասնակցությանը օժանդակելու համար:

Վերջում նկարների հեղինակ երեխաները ստացան «Քարթլիի թագուհի Շուշանիկը»  եռալեզու-գիրք ալբոմը: 

IMG 2589 IMG 2603 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)