1

fb you od

Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ առաջարկությամբ է դիմել - դեսպանության բացառիկ հայտարարությունը PDF Տպել Էլ.փոստ

1 Պաշտոնական Երևանը միջազգային հասարակությանը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողությունների վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում արտահայտելու կոչ է անում:

Ընթերցել...
 
Հոգեհանգստյան արարողություններ զոհվածների հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

Tbilisi St. Gevorg 1 

2016 թվականի ապրիլի 10-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայ-ադրբեջանական շփման գծում զոհված զինվորների հոգու խաղաղության համար: Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համանքային գործիչներ, մտավորականներ, բազում հավատացյալներ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի անունից ծաղկեպսակ դրվեց Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին PDF Տպել Էլ.փոստ

9 aprili 1 

2016 թվականի ապրիլի 9-ին, Վիրահայոց թեմի ներկայացուցիչները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայողներ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի և Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի գլխավորությամբ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու մերձակա տարածքում Ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր դասի կողմից կատարվեց «Հոգվոց» աղոթքը Վրաստան երկրի անկախության և պետականության վերականգնման համար նահատակված 21 անմեղ մարդկանց հիշատակին:

Ընթերցել...
 
Համերգ՝ Հայոց Ցեղասպանության Սրբադասված զոհերի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

genocide 

2016 թվականի ապրիլի 2-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում պատվավոր տեղեր էին զբաղեցրել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, համայնքային կառույցների գործիչները, դասական երաժշտության մասնագետները և գնահատողները, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության տարբեր ազգերի ներկայացուցիչները:

Ընթերցել...
 
Ավետիք Իսահակյան – 140 PDF Տպել Էլ.փոստ

Avetiq Isahakyan 

2016 թվականի մարտի 31-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպված հերթական միջոցառումը նվիրված էր հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյակին: Գրական-երաժշտական երեկոն նախաձեռնել էր Թեմի Սուրբ Եղիա Մարգարե կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 131 132 133 134 135 136 137 138 139 140 Հաջորդ > Վերջ >>

Page 132 of 280