1

fb you od

Վիրահայոց թեմի անունից ծաղկեպսակ դրվեց Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին PDF Տպել Էլ.փոստ

9 aprili 1 

2016 թվականի ապրիլի 9-ին, Վիրահայոց թեմի ներկայացուցիչները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայողներ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի և Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի գլխավորությամբ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու մերձակա տարածքում Ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր դասի կողմից կատարվեց «Հոգվոց» աղոթքը Վրաստան երկրի անկախության և պետականության վերականգնման համար նահատակված 21 անմեղ մարդկանց հիշատակին:

Վիրահայոց թեմի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին: Վրաստանի խորհրդարանի առջև կանգնեցված հուշակոթողի առջև պատվիրակության անդամները աղոթք արեցին զոհվածների հոգիների խաղաղության համար և Թեմի ու համայնքի անունից ծաղկեպսակ խոնարհեցին հուշակոթողին:

9 aprili 9 aprili 3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)