1

fb you od

«Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի հաշվետու համերգ PDF Տպել Էլ.փոստ

Hamerg 

Եթե Կրթական հաստատությունների հաջողությունների չափանիշը առաջադիմության գնահատականն է, ապա ստեղծագործական խմբակների առաջընթացը հաշվետու համերգն է և հանդիսատեսի ծափահարությունը: Այդ նպատակին էր ուղղված Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում 2016 թվականի փետրվարի 11-ին կայացած «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբակների կիսամյակային հաշվետու համերգը:

Համերգին ներկա էին թեմի հոգևոր դասը, կենտրոնի պաշտոնեությունը, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ:

Իրար հաջորդեցին խմբակների ելույթները. համերգը վարող «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, յուրաքանչյուր ելույթից առաջ անդրադարձ էր կատարում խմբակի ստեղծման և կայացման ուղուն, արժևորում ուսուցչի ներդրումը, սաների հետաքրքրությունն ու սերը բազմազգ ու բազմաժանր մշակույթի նկատմամբ: Տպավորիչ էր Ներսես Շնորհալի մանկա-պատանեկան համույթի կատարմամբ «Սուրբերի աչքեր» և մենակատարներ Էռնեստ Սիմոնյանի և Հրաչիկ Ասատուրովի «Բարսելոնա» երգերի շնորհաշատ կատարումը, դուդուկի և դհոլի արդեն երկու սերունդ ներկայացնող և ավելացած անդամներով խմբակների հոգեթով նվագը, համույթի կարգավիճակով «Տարոն»-ի ազգագրական պարը, «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի նորացված կազմով և մենակատարներ Անի Հովհաննիսյանի, Մարիանա Սահակյանի, Մարիանա Թումանովայի, տարբեր գործիքների վրա նվագող տղաների շլացուցիչ երգերը, որոնք ուղեկցվում էին հանդիսատեսի բուռն ծափահարություններով և օվացիայով: Դահիճում տիրում էր հայկականությունը, հնչում են հայոց շարականները, ծփում էր մեր եռագույնը, լսվում էր մեր սուրբերի աղոթքը ու ամրապնդվում էր հայ-վրացական բարեկամությունը: Թերևս մարդկանցով լեփ-լեցուն դահլիճում զգացվում էր հայոց հինավուրց թատրոնի բեմից հայ երգն ու պարը հնչեցնելու անհրաժեշտությունը:

«Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբակների հաշվետու համերգն արժանացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի բարձր գնահատանքին: Թեմակալ առաջնորդը առանձնահատուկ արժևորեց մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի, կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, ձայնային ռեժիսոր Սերգեյ Արությունյանի ստեղծագործական մեծ ավանդը խմբերի աշխատանքը ճիշտ հունով ուղղորդելու, նրանց ամենօրյա վարժանքներին պատշաճ ուշադրություն հատկացնելու և աջակցություն ցուցաբերելու համար: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց «Հայարտուն» կենտրոնի ստեղծման հետ միասին ձևավորված «Ներսես Շնորհալի» երգչախմբի խմբավար Մարի Աբուլյանին և դաշնակահար Կարեն Միրզոյանին, դուդուկի, դհոլի խմբակների ուսուցիչներ Իվանե Մկրտչյանին և Ռոբերտ Կաշավանիձեին, «Տարոն» պարային խմբի պարուսույց Սուրեն Աբրամյաին և «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի ղեկավար Վլադիմիր Ասատուրովին, բոլոր ծնողներին ու խմբակների սաներին, ում նվիրական աշխատանքով ու սիրով թբիլիսահայ համայնքում տարվում է մեծ աշխատանք հայկական հարուստ մշակույթը պահպանելու, զարգացնելու և բարձր մակարդակով սերունդներին փոխանցելու ուղղությամբ: Թեմակալ առաջնորդն իր խոսքն ավարտեց Թբիլիսիում հայ մշակույթը ըստ արժանվույն ներկայացնելու պատգամով, որի առաքելությունը մեծավ մասամբ ստանձնել է «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնը: 

DSC05446 DSC05449 IMG 5506 

IMG 5779 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)