1

fb you od

Բաթումի Սբ.Փրկիչ եկեղեցու երիտասարդական բաժնի հետ հանդիպումները կլինեն շարունակական PDF Տպել Էլ.փոստ

Batumi

Վիրահայոց թեմի Բաթումի «Սբ.Փրկիչ» եկեղեցու երիտասարդական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով, ս.թ. հունիսի 14-15-ին այնտեղ էր գտնվում Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը: Վերոնշյալ բաժնի աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո, նա հանդիպումներ ունեցավ Բաթումի հայ երիտասարդական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, նրանց ծանոթացրեց Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող երիտասարդական տարբեր ծրագրերին ընդգրկվելու և մասնակցելու պայմաններին, խոսեց եկեղեցու հավատացյալների շրջանում հայ համայնքի, այսպես կոչված, մարդահամարի կազմակերպման կարևորության մասին, առաջարկեց ուխտագնացություններ իրականացնել տարբեր պատմա-մշակութային վայրեր, ինչը կնպաստի հայ երիտասարդների կողմից ազգային մշակութային արժեքները ճանաչելուն:

Ընթերցել...
 
Եվա Ռիվասը հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

Eva

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգին մասնակցեց նաև ճանաչված երգչուհի Եվա Ռիվասը, ով հունիսի 19-ին սիրով հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Հանդիպմանը ներկա էին ճանաչված երգչուհու երգացանկի երկրպագուները:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ներկայացուցիչները մասնակցեցին «Summer Together» նախագծին PDF Տպել Էլ.փոստ

jermuk2

2014 թվականի մայիսի 31-ից հունիսի 10-ը Վիրահայոց թեմից մի խումբ երիտասարդներ մասնակցեցին Summer Together փոխանակման ծրագրին, որը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվեց Հայաստանի Ջերմուկ հանգստավայրում: Նախագծում ընդգրկված էին Ֆրանսիայից, Էստոնիայից, Վրաստանից և Հայաստանից ժամանած շուրջ 30 երիտասարդներ: Վրաստանը, մասնավորապես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը, ներկայացնում էին՝ Ռեվիկ Կարապետյանը, Լանա Ադամյանը, Միլենա Գալուստովան, Էլենե Ջարիաշնելին, Դիանա Պարոնյանը, Դիանա Հովհաննիսյանը և Մարինա Սարգսյանը:

Ընթերցել...
 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

S.Sargsyan

ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը և նրանց ուղեկցող պատվիրակության անդամները, Վրաստան կատարած այցի շրջանակներում, հունիսի 19-ին, այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչները:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց Ջավախքի եկեղեցիների էտյուդային աշխատանքների ցուցահանդես PDF Տպել Էլ.փոստ

akhalcikhe

Երկու տարի առաջ Ջավախքում հաստատված հայաստանաբնակ երիտասարդ նկարիչ Արման Թորոսյանի և նրա գործընկեր Հրաչյա Սաֆարյանի կողմից կատարվեցին այս տարածաշրջանի գեղատեսիլ բնաշխարհում գործող 33 հայկական եկեղեցիների էտյուդային աշխատանքներ, որոնք առաջին անգամ ցուցադրվեցին Ախալքալաքում, այնուհետև Նինոծմինդայում:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 191 192 193 194 195 196 197 198 199 200 Հաջորդ > Վերջ >>

Page 200 of 280