1

fb you od

Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահը և աշխատակիցները հանդիպեցին Վիրահայոց թեմի առաջնորդի հետ PDF Տպել Էլ.փոստ

Vashaxmadze 

2014 թվականի հոկտեմբերի 14-ին, Վիրահայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի Կրոնական հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի և նրա ղեկավարած գործակալության աշխատակազմի անդամների հետ:

Ընթերցել...
 
Հեշտիա գյուղում հանդիսավորությամբ նշվեց Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի ավանդական տոնը PDF Տպել Էլ.փոստ

Hovsephyan 

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում հանդիսավորությամբ նշվեց բանաստեղծ, այս հող ու ջրի պանծալի զավակ Վիկտոր Հովսեփյանի պոեզիայի օրը: Թբիլիսիից, Ախալքալաքի, Նինոծմինդայի,Ախալցիխեի շրջաններից և գյուղերից ժամանած հյուրերը եկել էին վերստին խորանալու և առնչվելու նրա մարդկային ու համամարդկային, քնարական ու հայրենասիրական, խոհական ու փիլիսոփայական ստեղծագործական լայնահուն աշխարհին: Վիկտոր Հովսեփյանի հիշատակի առջև իրենց խոնարհումը դրսևորեցին Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը, Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը, շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանը, «Գարի Դավթյան» տիկնիկային թատրոնի տնօրեն Ժաննա Դավթյանը և ուրիշներ:

Ընթերցել...
 
Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով PDF Տպել Էլ.փոստ

tt 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2014 թվականի տոնացույցով, հոկտեմբերի 11-ը Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակին օրն է: Ազգային-եկեղեցական այս տոնը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով: Դեռևս առավոտյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Թարգմանչաց տոնին: Հավատացյալները ունկնդիրը դարձան Պատարագիչ քահանայի՝ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանի՝ օրվա խորհրդի մասին ասված քարոզին, որի ժամանակ արժևորվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների դերը հայոց գրերի ստեղծման, ազգի պահպանության և հավատքի խորացման գործում:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի անդամների անմոռանալի օրը Կոջորիում PDF Տպել Էլ.փոստ

Kojori  

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստները անցկացրեցին բնության գրկում: Առավոտյան վաղ ավտոբուսներով, վեց տասնյակից ավելի տղաներ ու աղջիկներ, Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ և մյուս աշխատակիցների ուղեկցությամբ մեկնեցին Կոջորի՝ կիրակնօրյա հանգիստը այս տեղանքի գեղատեսիլ աշնանային անտառներում անցկացնելու համար:

Ընթերցել...
 
ՀՀ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողների և «Դուդուկի ընտրյալներ» մրցույթի մասնակիցների համերգները Վրաստանում PDF Տպել Էլ.փոստ

hm 

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և տեղի համայնքների աջակցությամբ, հոկտեմբերի 4-ից 6-ը ներառյալ, ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված բարեգործական համերգներ տեղի ունեցան Վրաստանի հայաբնակ Ախալքալաքի, Նինոծմինդայի շրջանների մշակութային կենտրոններում և Ծալկայի շրջանի Դարագյուղում, որոնց մասնակցում էին ՀՀ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթողները և «Դուդուկի ընտրյալներ» մրցույթի մասնակիցները:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 191 192 193 194 195 196 197 198 199 200 Հաջորդ > Վերջ >>

Page 192 of 280