1

fb you od

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ներկայացուցիչները մասնակցեցին «Summer Together» նախագծին PDF Տպել Էլ.փոստ

jermuk2

2014 թվականի մայիսի 31-ից հունիսի 10-ը Վիրահայոց թեմից մի խումբ երիտասարդներ մասնակցեցին Summer Together փոխանակման ծրագրին, որը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվեց Հայաստանի Ջերմուկ հանգստավայրում: Նախագծում ընդգրկված էին Ֆրանսիայից, Էստոնիայից, Վրաստանից և Հայաստանից ժամանած շուրջ 30 երիտասարդներ: Վրաստանը, մասնավորապես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը, ներկայացնում էին՝ Ռեվիկ Կարապետյանը, Լանա Ադամյանը, Միլենա Գալուստովան, Էլենե Ջարիաշնելին, Դիանա Պարոնյանը, Դիանա Հովհաննիսյանը և Մարինա Սարգսյանը:

Ծրագրի նպատակն էր ոչձևական կրթության սկզբունքի հիման վրա երիտասարդներին սովորեցնել թիմում աշխատելու, օտար և անծանոթ մարդկանց հետ լեզու գտնելու և այլ խնդիրներ լուծելու ստեղծագործական մոտեցումները: Ուսուցման ծրագիրը ներառնում էր սեմինարներ, քննարկումներ, միջմշակութային երեկոներ, աշխատանք խմբում, տարբեր խաղեր և առաջադրանքներ: Կարևորություն էր տրվում նաև շնորհանդեսներ կազմակերպելուն և նախագծեր կազմելուն, որոնք օժանդակում են անկախ մտածելակերպի և լիդերության գծերի զարգացմանը: Երիտասարդները սովորում էին նաև ամառային ճամբար կազմակերպելու վարպետությունը: Նախագծի աշխատանքային լեզուն անգլերենն էր:

Վրաստանի թիմը արժանիորեն ներկայացրեց իր երկիրը և «Հայարտուն» կենտրոնը: Այլ երկրների ներկայացուցիչներին զարմացրեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի գործունեության լայն տեսադաշտը: Միջմշակութային երեկոյի ժամանակ Վրաստանից ժամանած երիտասարդները ցուցադրեցին վրաց ժողովրդի բարեսրտությունն ու հյուրընկալությունը, երկրի տարազները, պարերը, երաժշտությունը և պատմությունը:

Նախագծի տպավորիչ պահերից էին «Տաթևի թևեր» ճոպանուղին և ուխտագնացությունը Տաթևի մենաստան, Տեր Միքայել Գևորգյանի պատմածը մենաստանի հիմնադրման մասին և մատուցեց ծառայությունը: Կայացավ նաև հանդիպում քաղաք Եղեգնաձորի երիտասարդության հետ, որտեղ նախագծի մասնակիցները, գործնականում կիրառելով ձեռք բերած գիտելիքները, ինքնուրույնաբար կազմակերպեցին մի քանի մտավոր և զվարճալի խաղեր:

1604757 871308992882810 2116047598829468981 n 10178069 871161726230870 299118864559482814 n 10304350 871292086217834 3984380258949363774 n 

 10407366 871618796185163 6494660146880063289 n 10455645 871291779551198 6519276882467362885 n 10478144 871159032897806 795811879794163755 n

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)