1

fb you od

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում մեկնարկեցին Հայոց Եղեռնին նվիրված միջոցառումները PDF Տպել Էլ.փոստ

IMGP0494

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Վրաստանում գործող մյուս հայ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պատրաստվում է հավուր պատշաճի նշանավորել Հայոց Մեծ Ցեղասպանության 98-րդ տարելիցը: «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին ընդառաջ, ամեն կիրակի, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կցուցադրվեն Հայոց Մեծ Եղեռնին նվիրված վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր:

Այդ շարքը մեկնարկեց ապրիլի 7-ից ռեժիսոր Էնդրյու Գոլբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:

Ֆիլմերի ցուցադրումը կշարունակվի ամեն կիրակի, ժամը 14.00-ին: Մուտքն ազատ է
:

 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում նշանավորվեց Գեղեցկության և մայրության տոնը PDF Տպել Էլ.փոստ

480758 357643267685825 1302710456 n

Ավետման տոնին ընդառաջ, ապրիլի 5-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Երիտասարդ ստեղծագործող կանայք» խորագրով երեկո: Այն նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ: Երեկոյին ներկա էին արվեստի և գրականության գործիչներ, համայնքային երևելիներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Ընթերցել...
 
Հանդիպում հայկական սկաուտական բանակի պատասխանատուի հետ PDF Տպել Էլ.փոստ

539029 356300124486806 161266824 n

 Ապրիլի 2-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հալեպի երիտասարդաց ընկերության ընդհանուր պատասխանատու և սկաուտական բանակի պատասխանատու Գևորգ Սանթուրյանի հանդիպումը վիրահայ երիտասարդության հետ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիսավորապես բացվեց շախմատի խմբակ PDF Տպել Էլ.փոստ

531960 356264434490375 361693796 n

Ապրիլի 2-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիսավորապես բացվեց շախմատի խմբակ: Ողջունելով նոր խմբակի ձևավորումը «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ներկայացրեց, որ պարապմունքներն անց են կացնելու միջազգային կարգի գրոսմայստերներ, բազմաթիվ մրցույթների հաղթողներ Դավիթ Հարությունյանը և Գիորգի Բաղաթուրովը: Նա հիշատակեց աշխարհի բազմակի չեմպիոն, մեր հայրենակից,

Ընթերցել...
 
«Հայաստան-Վրաստան. հանրակրթական կամուրջներ» PDF Տպել Էլ.փոստ

532933 353302811453204 42577452 n

Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի միջև հաստատված բարեկամությունը և համագործակցությունը արդեն մի քանի տարվա պատմություն ունի:

ՀՀ կրթության նախարարության հավանությանն արժանացած «Հայաստան-Վրաստան. հանրակրթական կամուրջներ» համագործակցության ծրագրի շրջանակներում, այս օրերին Թբիլիսիի թիվ 98 դպրոցում հյուրընկալվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն իրենց ուսուցիչների և տնօրենի հետ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 251 252 253 254 255 256 257 258 259 260 Հաջորդ > Վերջ >>

Page 252 of 280