1

fb you od

Երաժիշտ և գործիքավորող Լևոն Շահբազյանի ստեղծագործական երեկոն «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

778839 322180357898783 1865250142 o

«Այս երաժիշտ-երգահանի ստեղծագործությանը լավ ծանոթ են էստրադայի սիրահարները ոչ միայն Վրաստանում, այլև նրա սահմաններից դուրս, դե, ուրեմն եկեք մոտիկից ծանոթանանք նրա հետ...»,-   այսպիսի խոսքերով   Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը բացեց երաժիշտ և գործիքավորող Լևոն Շահբազյանի ստեղծագործական երեկոն, որը կայացավ հունվարի 26-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հաշվետու զեկույցը հոգաբարձուների խորհրդին PDF Տպել Էլ.փոստ

792375 322317484551737 657057620 o

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հունվարի 26-ին կայացավ մշակույթի կենտրոնի հաշվետու զեկույցը   հոգաբարձուների խորհրդին:

  Ներկա էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները, մշակույթի կենտրոնի ղեկավարությունը և բաժինների պատասխանատուները:

Ընթերցել...
 
Սուրբ Սարգսի տոնը՝ Երիտասարդության օրհնության օր PDF Տպել Էլ.փոստ

792138 322196091230543 1135209247 o

         Ն.Ս.Օ. Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

         Հունվարի 25-ին, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հավաքված հավատացյալների մեծաթիվ թափորը հոգեւոր դասի՝ Տեր Սամվել քահանա Թորոսյանի, Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի առաջնորդությամբ,

Ընթերցել...
 
Կալանավայրից ազատվեց հայազգի քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը PDF Տպել Էլ.փոստ

740167 319491718167647 1542820956 o

Հունվարի 24-ին, կալանավայրից ազատվեց ջավախքահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը:

Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության   և 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված   համաներման մասին օրենքի համաձայն, վերստին ազատության մեջ է հայ մեծանուն և նվիրյալ գործիչը, արդարության համար անվեհեր մարտիկը, ով 2001 թվականից նվիրվելով հասարակական կյանքին, գործել է Ջավախքում հայոց եկեղեցիների պահպանության, դպրոցներում մայրենի լեզվի դասավանդման,     ջավախքահայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Ընթերցել...
 
Թբիլիսիի հայ լուսանկարիչների ցուցահանդես «Հայարտուն» մշակույթի կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

774326 317120485071437 125682646 o

Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ, հունվարի 19-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց   Թբիլիսիի հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցասրահի պատերին տեղ էին գտել   յոթ տասնակից ավելի լուսանկարներ. դրանք   անվանի դերասաններ ու հասարակական գործիչներ են,   պատմական և   ճարտարապետական անկրկնելի կոթողներ, որ անմահացել էին լուսանկարչի հմուտ վարպետությամբ: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել   հայտնի լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Ռուբեն Ռուխկյանը, Յուրի Ակուլյանը, Վալերի Հունանյանցը, Արթուր Մանուկյանը, Յուրի Տերտերովը, Եսայի Աբովյանը, Նիկ Ակոպովը, Իրինա Թադևոսովան, Մայա Դեյսաձեն և ուրիշներ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 251 252 253 254 255 256 257 258 259 260 Հաջորդ > Վերջ >>

Page 259 of 280