1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հաշվետու զեկույցը հոգաբարձուների խորհրդին PDF Տպել Էլ.փոստ

792375 322317484551737 657057620 o

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հունվարի 26-ին կայացավ մշակույթի կենտրոնի հաշվետու զեկույցը   հոգաբարձուների խորհրդին:

  Ներկա էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները, մշակույթի կենտրոնի ղեկավարությունը և բաժինների պատասխանատուները:

Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը   ներկայացրեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեության ուղղությունները, կատարած աշխատանքները, առաջիկա նպատակները և հեռանկարային ծրագրերը: Սրբազան Հայրը երախտագիտության խոսքեր ուղղեց   ՀՀ Սփյուռքի, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով նախարարություններին, համագործակցող հիմնադրամներին և Հոգաբարձուների խորհրդին՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի գործունեությանը ցուցաբերած աջակցության համար:

Հոգաբարձուների խորհրդի անդամներին բաժանվեց մշակույթի կենտրոնի կատարած աշխատանքների   ֆինանսական հաշվետվության փաթեթը:

Այնուհետև ներկաները դիտեցին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի կատարած աշխատանքները արտացոլող «Միջոցառումներ» տեսաֆիլմը, որը կենտրոնի գործունեության մասին տեսագրություններից   պատրաստել էին համակարգող Լևոն Չիդիլյանը և տեխնիկական բաժնի պատասխանատու Վալերի Բադալյանը: Չնայած այն բանին, որ   60-րոպեանոց տեսաֆիլմով հնարավոր եղավ ցուցադրել 2012 թվականին իրականացրած աշխատանքների միայն մի մասը , սակայն դա   ներկաների վրա թողեց գերազանց   տպավորություն, ամրագրելով խոր համոզվածություն   այն բանում, որ «Հայարտուն» կենտրոնում ընթանում է ամենօրյա արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

Միանշանակ կարծիք արտահայտվեց օժանդակել մշակույթի կենտրոնի գործունեության ընդարձակմանը   և   դեպի տարածաշրջաններ ծավալվելուն: