1

fb you od

Վիրահայոց թեմում Բուն Բարեկենդանը նշանավորվեց «Հարիսա-2013» փառատոնով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

857436 332107440239408 1779425778 o

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնը նշանավորվեց արդեն ավանդական դարձած հարիսայի փառատոնով:

Փետրվարի 10-ին, կիրակնօրյա Սուրբ պատարագից հետո, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ «Հարիսա-2013» փառատոնը, որին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,   եկեղեցու հոգևոր դասը,

Ընթերցել...
 
Թբիլիսիում շարունակվում են սիրիահայերի օգնության բարեգործական միջոցառումները PDF Տպել Էլ.փոստ

859555 331156343667851 1372973963 o

Փետրվարի 9-ին, Թբիլիսիի «ArtHaal” համերգային դահլիճում, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի   նախաձեռնությամբ և Թբիլիսիում գործող հայկական կազմակերպությունների աջակցությամբ կայացավ համերգ` նվիրված   Սուրբ Վարդանանց տոնին: Շարունակելով սիրիահայերի օգնության միջոցառումների շարքը, բարեգործական համերգի ընթացքում կազմակերպվեցին Վրաստանի հայ նկարիչների գործերի ցուցահանդես-վաճառք,

Ընթերցել...
 
Բարի տիկնիկներով սկսվեց Գարի Դավթյանի տան ճանապարհը... PDF Տպել Էլ.փոստ

819346 327744140675738 237157378 o(1)

Երեկոն, որ փետրվարի 2-ին կայացավ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, նվիրված էր թբիլիսյան յուրահատուկ կոլորիտի պահպանման մեծավարպետ, տիկնիկագործ, բարին և գեղեցիկը փառաբանող Գարի Դավթյանի հիշատակին: Դահլիճում հավաքվել էին վաղամեռիկ տիկնիկագործին ճանաչողները, նրա հազվագյուտ վարպետությունը գնահատողները, նրա անկրկնելի տիկնիկներին սիրողները: Իսկ երեկոյի շունչն ու ոգին Դավթյան անզուգական ընտանիքի անդամներն էին, որ հուզմունքով տեղ էին գտել հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճում: Հիշատակի երեկոն նախաձեռնել էր Վրաստանի հայ մտավորականների միությունը, «Հայարտուն»

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմը Թբիլիսիում մասնակցեց Էկումենիկ աղոթքին PDF Տպել Էլ.փոստ

156367 321803891269763 465883176 n

Հունվարի 25-ին Թբիլիսիում, Ավետարանչական-Բապտիստական Եկեղեցում հավաքված Վրաստանի քրիստոնեական դավանանքի հետևորդները աղոթք բարձրացրին քրիստոնյաների միասնության համար:  

Էկումենիկ աղոթքին իր մասնակցությունն էր բերել Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:

Ընթերցել...
 
Վիրահայոց համայնքում շարունակվում են սիրիահայերի օգնության նպատակով բարեգործական միջոցառումները PDF Տպել Էլ.փոստ

841035 322801731169979 1093851754 o

Թբիլիսիում շարունակվում են հայ համայնքային կառույցների նախաձեռնությամբ «Օգնենք Հալեպ քաղաքի հայկական թաղամասերի բնակիչներին» շարքից կազմակերպվող բարեգործական միջոցառումները: Հունվարի 29-ին Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացավ դասական երաժշտության համերգ, որին սիրով իրենց մասնակցությունն էին բերել տարբեր ազգության պատկանող երգ-երաժշտության վարպետ կատարողներ:

Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը,

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 251 252 253 254 255 256 257 258 259 260 Հաջորդ > Վերջ >>

Page 258 of 280