1

fb you od

Հանդիպում հայկական սկաուտական բանակի պատասխանատուի հետ PDF Տպել Էլ.փոստ

539029 356300124486806 161266824 n

 Ապրիլի 2-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հալեպի երիտասարդաց ընկերության ընդհանուր պատասխանատու և սկաուտական բանակի պատասխանատու Գևորգ Սանթուրյանի հանդիպումը վիրահայ երիտասարդության հետ:

547445 356299961153489 1973462021 n

Պարոն Սանթուրյանը, ով արդեն 6 տարի գլխավորում է հայկական սկաուտական բանակի հանգստի աշխատանքները, տեսանյութի միջոցով հավաքվածներին ներկայացրեց ճամբարային կյանքի առօրյան, Հայաստանի տեսարժան վայրեր իրականացրած ուխտագնացությունները, այցելությունները Գյումրի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի ուղերձը հայկական սկաուտական բանակի մասնակիցներին:

Սկաուտական բանակի փորձառու ղեկավարը խոսեց նաև անցյալ տարի Վրաստանից, մասնավորապես Թբիլիսիից սկաուտական բանակում ապրած հայ երիտասարդների մասին:

Ողջունելով ՀԲԸՄ և ՀԵԸ-ի նազախեռնությամբ գործող սկաուտական ամառային բանակին վիրահայ երիտասարդներին ընդգրկելու առաջարկությունը,Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը քաջալերեց վիրահայ երիտասարդներին՝ անպայման միանալ և 14-օրյա ամառային հանգիստը անցկացնել սփյուռքահայ երիտասարդների հետ միասին վրանային ճամբարում:

Այնուհետև ելույթ ունեցան անցյալ տարի Թբիլիսիից սկաուտական բանակին մասնակցած Հովհաննես Շահնազարյանը և Մարինա Խաչատուրովան:

Սկաուտական բանակի պատասխանատու Գևորգ Սանթուրյանը պատասխանեց երիտասարդներին և նրանց ծնողներին հետաքրքրող հարցերին: