იესო ქრისტეს ფერისცვალების დღესასწაულ საქართველოს სომეხთა ეპარქიაში |
სიახლეები |
სომეხთა სამოციქულო წმიდა ეკლესიის კალენდრით 2017 წლის 23 ივლისი ჩვენი უფლის, იესო ქრისტეს, ფერისცვალების დღესასწაულია. სომეხთა ეკლესიის ხუთ მთავარ დღესასწაულთაგან ერთ-ერთი საქართველოს სომეხთა ეპარქიის ეკლესიებში აღინიშნა საღმრთო ლიტურგიით. დილიდან მხიარული და საზეიმო განწყობა სუფევდა ეკლესიებში. თბილისიდან და საქართველოს სომხებით დასახლებული რეგიონებიდან მორწმუნეები დიდი ენთუზიაზმით მოდიოდნენ იესო ქრისტეს ფერისცვალების დღესასწაულის ან, როგორც ხალხი უწოდებს მას, ვარდავარის აღნიშვნაში მონაწილეობის მისაღებად. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով 2017 թվականի հուլիսի 23-ը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Առավոտից աշխուժություն էր տիրում եկեղեցիներում: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ գալիս էր եկեղեցի մասնակից դառնալու Քրիստոսի Պայծառակերպության կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը: Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավարտ Պատարագի Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, կարևորելով տոնի Աստվածային խորհուրդը և պատգամեց նորոգվել Հիսուսով, Պայծառակերպված Քրիստոսով ապրել նոր կյանք, որը մարդկությանը կբերի բարություն, սեր, համերաշխություն և հոգևոր լուսավորություն: Սրբազանը նաև հորդորեց հարստացնել կյանքը հոգևոր արժեքներով, բարի գործերով, գթասրտությամբ և ներողամտությամբ: Սրբազան առաջնորդի և հոգևոր դասի պահպանիչ աղոթքից և օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց մայրաքաղաքի երկու եկեղեցիների բակերում: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով: Վարդաջրով մաքրվելու ուրախ և աշխույժ տեսարանի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները, բոլոր հավատացյալները, զարմանք ու հետաքրքրություն առաջացնելով բազում զբոսաշրջիկների մոտ, ովքեր սիրով միանում էին ջրվողներին և ուրախանում նրանց հետ: Բարի սովորույթ է դարձել առաջնորդանիստ եկեղեցու բակում տոնի կապակցությամբ հավատացյալներին մատաղով հյուրասիրությունը: Այս տարի նույնպես ավանդույթը չխախտվեց և Սուրբ Գևորգի եկեղեցասեր տիկնանց միության նախաձեռնությամբ պատրաաստված մատաղը բաժանվեց ժողովրդին: Զուգահեռաբար երեխաները և ներկաները հյուրասիրվեցին պաղպաղակով: Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյա տոնական հանդիսություններ տեղի ունեցան Բաթումի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» և շրջակա գյուղերի եկեղեցիներում: Հատկանշական է, որ Ծալկայի շրջանի հայաբնակ գյուղերն ունեն եկեղեցական տոները նշելու իրենց սովորությունը: Այազմա գյուղը ավանդաբար նշում է Վարդավառի տոնը,որտեղ հավաքվել էին շրջանի տարբեր գյուղերից ժամանած հավատացյալները և տեղի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ Թոփաշյանի նախաձեռնությամբ տոնը նշվեց համերգային ծրագրով և ջրախաղով: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները, տանելով Պատարագիչ քահանաների հորդորը՝ մաքրված ջրով ու նորոգված Հիսուսով՝ նոր կյանք ապրել Քրիստոսով: |