ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի հետ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) համագործակցության շրջանակներում, 2016 թվականի հոկտեմբերի 12-ին, կազմակերպվեց հայ ակտիվիստ երիտասարդների այցը տեղեկատվական կենտրոն, ի մասնավորի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի Վրաստան այցի օրերին բացված նոր շենք: Հայ երիտասարդների խմբին՝ բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի և Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանի առաջնորդությամբ, դիմավորեց Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Քեթի Չաչավան: Տնօրենը կարևորեց թեմի երիտասարդական բաժնի հետ կենտրոնի համագործակցությունը և խոսեց ապագա ծրագրերի մասին: Այնուհետև խումբը դեպարտամենտի տնօրենի առաջնորդությամբ, շրջայց կատարեց նորաբաց կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի կառուցվածքային գործունեությանը:
|