1

fb you od

Վիրահայ երիտասարդների ուխտագնացությունը Հայաստանի և Արցախի սրբավայրեր PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

arcakh 

2016 թվականի հոկտեմբերի 20-23-ը Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվեց Վիրահայ երիտասարդների ուխտագնացությունը Հայաստանի և Արցախի սրբավայրեր: Վրաստանի տարբեր շրջանների 20 հայ երիտասարդներ, երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ և Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում աղոթք բարձրացնելուց հետո ուղևորվեց դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝Արցախի պատմական և հոգևոր վայրերին ծանոթանալու, ինչպես նաև ընկերական կապեր հաստատելու և համատեղ ծրագրեր մշակելու նպատակով:

Ընթերցել...
 
Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 6974 

2016 թվականի հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում, Մերաբ Բերձենիշվիլիի անվան «Մուզա» մշակույթի միջազգային կենտրոնը հյուրընկալել էր մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնության տարբեր ազգի ներկայացուցիչներին: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, համերգային ծրագրով Վրաստանի մայրաքաղաք էր ժամանել Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Երվանդ Վարոսյանի գլխավորությամբ: Վաստակաշատ նվագախմբի համերգը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Ընթերցել...
 
Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Vachiani 

2016 թվականի հոկտեմբերի 23-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Գյուտ Խաչի» տոնական օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին: Վաչիան գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին Վիրահայոց թեմի թվով 56-րդ գործող եկեղեցին է:

Ընթերցել...
 
Վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի Սուրբ խաչ եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Sulda 

2016 թվականի հոկտեմբերի 22-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին: Սուլդա գյուղի եկեղեցին Վիրահայոց թեմի թվով 55-րդ գործող եկեղեցին է:

Ընթերցել...
 
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցեց Թբիլիսոբա տոնին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 1 

2016 թվականի հոկտեմբերի 15-16-ին նշվող Թբիլիսոբա (Թբիլիսի քաղաքին նվիրված տոն) տոնի կապակցությամբ, Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետի հրավերով, Թբիլիսիում էր գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 111 112 113 114 115 116 117 118 119 120 Հաջորդ > Վերջ >>

Page 113 of 280