1

fb you od

Ալեքսանդր Էլիսաշվիլին «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

DSC07487-1 

2016 թվականի հուլիսի 28-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հանդիպում Թբիլիսիի քաղաքային ժողովի (Սակրեբուլոյի) անկախ պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլու հետ: Մինչև հանդիպման սկսվելը, հյուրը շրջայց կատարեց «Հայարտուն» կենտրոնում, դիտեց սրահները, նախակրթարանը, տեղեկացավ մշակութային կենտրոնի գործունեության մասին:

Ընթերցել...
 
«Տարոն» պարային խումբը մասնակցեց «Իմ Հայաստան» փառատոնին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

im hayastan 

2016 թվականի հուլիսի 22-ին, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի հանդիսավոր բացումը:Փառատոնի մասնակիցներին ուղղված ՀՀ նախագահի ողջույնի ուղերձում, որը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը արժևորվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի դերը աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքին մոտեցնելու, հայի ինքնությունը պահպանելու և ազգային մշակույթը զարգացնելու գործում:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի երիտասարդական ջոկատը սկաուտական ճամբարում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

scout 

2016 թվականի հուլիսի 11-ից 21-ը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ակտիվիստ 26 տղաներ ու աղջիկներ, «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խմբի պարուսույց Սուրեն Աբրամյանի գլխավորությամբ, ամառային հանգիստը անցկացրեցին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող «Անդրանիկ» սկաուտական ճամբարում: ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում անցկացվող սկաուտական ճամբարի այս փուլին մասնակցում էին ԱՄՆ-ի, Իրանի, Իրաքի, Դուբայի և Վրաստանի խմբերը ներկայացնող 150 սկաուտներ: Հուլիսի 13-ին տրվեց ճամբարային կյանքի մեկնարկը: Սկաուտական բանակի բացման արարողությանը իր օրհնությունը բերեց Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի պաշտոնեության կիսամյակային հաշվետու ժողովը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

joghov 

2016 թվականի հուլիսի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի պաշտոնեության, բաժինների և կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնների կիսամյա գործունեության հաշվետու ժողովը:

Ընթերցել...
 
Կոնֆերանս «Միջկրոնական երկխոսություն՝ հանուն խաղաղության» թեմայով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

4128IMG 7692
 

2016 թվականի հուլիսի 25-ին, Կրոնի հարցերով Վրաստանի պետական գործակալության նախաձեռնությամբ, Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում կայացավ կոնֆերանս «Միջկրոնական երկխոսություն՝ հանուն խաղաղության» թեմայով: Կոնֆերանսին մասնակցում էին Վրաստանում գործող տասը կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, Վրաստանի խորհրդարանի, Վրաստանի կառավարության անդամները, դիվանագիտական կորպուսի, Կրոնի գործակալության գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 111 112 113 114 115 116 117 118 119 120 Հաջորդ > Վերջ >>

Page 119 of 280