1

fb you od

Վրաց նախկին բարձրպաշտոնյան հյուրընկալվեց Վիրահայոց թեմի առաջնորդարանում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

14543539 

2016 թվականի հոկտեմբերի 6-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու առաջնորդարանում հյուրընկալվեց Վրաստանի հայտնի պետական և հասարակական գործիչ, ճանաչված մտավորական Վիկտորյա Սիրաձեն: Նախկին կուսակցական բարձրպաշտոնյային ուղեկցում էին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և ակտիվ հասարակական գործիչ Արտեմ Կիրակոզովը:

Տիկին Սիրաձեն Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին փոխանցեց նախկին հայտնի պետական, հասարակական և քաղաքական գործիչ, Գրիգորի Հարությունյանի (Արութինով) մասին գիրքը Նամի Միկոյանի հեղինակությամբ:

Զրույցի ընթացքում տիկին Սիրաձեն հանգամանալից ներկայացրեց Վրաստանի կոմկուսի կազմակերպչական գծով քարտուղար, Վրաստանի կոմկուսի Թբիլիսիի քաղաքային կոմիտեի  առաջին քարտուղար, ապա Հայաստանի Հանրապետության կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարությունը ստանձնած Գրիգորի Հարությունյանի գործունեությունը, պատմեց նրա ընտանիքի մասին, որի հետ առանձնապես մտերիմ է եղել ինքը:

Վրաստանի կոմունիստական կուսակցության բարձրպաշտոնյան պատմեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Վազգեն Առաջինի մասին: Տիկին Սիրաձեն սիրով կիսեց իր հուշերը Հայոց կաթողիկոսի հետ ունեցած իր հանդիպումներից:

Վիրահայոց առաջնորդի հետ զրույցի ժամանակ տիկին Սիրաձեն հիշեց խորհրդային ժամանակաշրջանում հայ գործիչների հետ իր բարեկամական կապերի մասին :

Վիրահայոց թեմի առաջնորդը իր շնորհակալությունը հայտնեց տիկին Վիկտորյա Սիրաձեին այցի համար, ողջունեց հայազգի քաղաքական և հասարակական գործչին նվիրված գրքի հրատարակությունը:

Վազգեն Սրբազանը մեծ պատիվ համարեց պատկառելի տարիքով նման անձնավորության այցելությունը առաջնորդարան և առաջարկեց առաջիկայում կազմակերպել նրա հանդիպումը հայ համայնքի հետ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)