1

fb you od

Վիրահայ երիտասարդների այցը ՆԱՏՕ-ի լրատվական կենտրոն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 5292 

ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի հետ Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) համագործակցության շրջանակներում, 2016 թվականի հոկտեմբերի 12-ին, կազմակերպվեց հայ ակտիվիստ երիտասարդների այցը տեղեկատվական կենտրոն, ի մասնավորի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի Վրաստան այցի օրերին բացված նոր շենք: Հայ երիտասարդների խմբին՝ բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի և Խաղաղության հիմնադրամի նախագահ Գիորգի Թումասյանի առաջնորդությամբ, դիմավորեց Տեղեկատվական կենտրոնի տնօրեն Քեթի Չաչավան: Տնօրենը կարևորեց թեմի երիտասարդական բաժնի հետ կենտրոնի համագործակցությունը և խոսեց ապագա ծրագրերի մասին: Այնուհետև խումբը դեպարտամենտի տնօրենի առաջնորդությամբ, շրջայց կատարեց նորաբաց կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի կառուցվածքային գործունեությանը:

Վիրահայ երիտասարդներին հանդիպեց և դասախոսություն կարդաց Եվրոպական և Եվրատլանտյան կառուցվածքներին ինտեգրման հարցերով պետական նախարարի ապարատի ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի պետ Թոռնիկե Նոզաձեն: Բանախոսը անդրադարձ կատարեց Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամագրության ձգտումներին և հեռանկարներին, վերջին ժամանակներս ուժեղացված հակաարևմտյան քարոզչությանը և դրա դեմ պայքարի մեթոդներին:

Այնուհետև կայացավ բանավեճ տարբեր հարցերի շուրջ:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի և լրատվական կենտրոնի կողմից արժևորվեց սույն համագործակցությունը և նշվեց այն շարունակելու անհրաժեշտության մասին:

IMG 5302 IMG 5306 IMG 5307