1

fb you od

Թմրանյութերի անդառնալի հետևանքների մասին դասախոսություն «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի դեկտեմբերի 2-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում  հավաքվածները եկել էին ունկնդրելու արդիական և հրատապ թեմայով մի դասախոսություն, որը վերհանելու էր թմրամոլության աղետը՝ հոգևոր և բժշկական 1տեսանկյունով:
Դահլիճում հիմնականում երիտասարդներ էին, դասախոսությունը նախաձեռնել էր Թեմի երիտասարդական բաժինը:Այն նվիրված էր թմրամոլության նկատմամբ Եկեղեցու դիրքորոշմանը և առողջությանը հասցրած վնասներին: Թմրանյութերը տարեցտարի  խեղաթյուրում են մարդկանց հոգեբանությունը, դժբախտացնում 2բազում ընտանիքներ, խլում մարդկային կյանքեր: Թմրամոլությունը ընդարձակում է իր  սահմանները,  դառնում համամարդկային աղետ:
Հոգևոր տեսանկյունից թմրանյութերի սպառնալիքների և հոգեբանական կախվածության մասին մեկնաբանությամբ հանդես եկավ արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Տեր Հայրը հանգամանալից բացատրություններով ներկայացրեց թմրեցնող  դեղամիջոցներով սատանայական 3գայթակղությանը տրվելու երիտասարդների մոլագար հակումը, որը նրանց մղում է դեպի հոգեբանական ցնցումներ, մարդկանց ու նրանց ընտանիքների անդառնալի կորուստ: Մեկնաբանելով ինքնասպանությունը որպես Եկեղեցու կողմից անընդունելի վախճան, Տեր Տաթև քահանան  արձանագրեց Եկեղեցու բացասական դիրքորոշումը  թմրամոլության,  հարբեցողության, ծխախոտի նկատմամբ և դրանք որակավորեց դանդաղ քայլերով  ինքնասպանություն, որի պատճառը կամքի թուլությունն է, պայքարի անզորությունը, ժամանակավոր  թմրության և մոռացության տրվելու ցանկությունը:  
4Դասախոսությունը շարունակեցին Թբիլիսիի Իվ. Ջավախիշվիլիի  անվան պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանողներ Անահիտ Պոդոսյանը և Նանո Ջաղացպանյանը: Վերջիններս գունապատկերների միջոցով  և գրագետ բանախոսությամբ ներկայացրեցին թմրադեղերի անդառնալի հետևանքները:   
Նկատելի էր  ներկաների  համակ ուշադրությունը  դասախոսության նկատմամբ: Տեր Տաթև քահանան և ուսանողները պատասխանեցին առաջադրված հարցերին: Ներկաների կողմից  առաջարկություն եղավ շարունակել նման դասախոսությունների շարքը նաև այլ թեմաներով: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)