Պաշտամունքային քարտեզի շնորհանդես |
Լուրեր |
2018 թվականի նոյեմբերի 20-ին Թբիլիսիի »Բիլթմոր» հյուրանոցում, Կրոնի հարցերով պետական գործակալությունը անցկացրեց Վրաստանում գործող պաշտամունքային շինությունների քարտեզի շնորհանդես: Շնորհանդեսին ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների, Վրաստանի իշխանությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Շնորհահդեսին ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ իրավական ու համագործակցության հարցերով առաջնորդի օգնական Միքայել Ավագյանի ընկերակցությամբ: Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն ներկայացրեց Վրաստանում գործող պաշտամունքային շինությունների քարտեզը, որտեղ փոխադրված են գործող պաշտամունքային շինությունների քանակը և տոկոսային ցուցանիշը Թբիլիսիի տարածաշրջանների ու մունիցիպալիտետների մակարդակով, նաև Վրաստանում գործող բազմաթիվ կրոնական դավանանքների տվյալները: Նոր քարտեզը հնարավորություն կտա պետությանը, բոլոր շահագրգիռ հաստատություններին և կրոնական կազմակերպություններին, Վրաստանի բնակչության կրոնական կազմի հաշվառումով պլանավորելու և իրականացնելու սեփական գործունեությունը: Շնորհանդեսին ելույթ ունեցողները բարձր գնահատական տվեցին Կրոնի գործակալության կողմից կազմված քարտեզին և նշեցին, որ այս կառույցը մեկ անգամ կրկին հաստատեց Վրաստանի, որպես ներողամտության մեծ ավանդույթ ունեցող երկրի, ժամանակակից քաղաքականությունը կրոնների նկատմամբ: Քարտեզը լուրջ և տևական աշխատանքի արդյունք է, այն նշանակալի օգնություն կցուցաբերի ինչպես երկրի քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: |