1

fb you od

Պաշտամունքային քարտեզի շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2018 թվականի նոյեմբերի 20-ին Թբիլիսիի »Բիլթմոր» հյուրանոցում, Կրոնի հարցերով պետական գործակալությունը անցկացրեց Վրաստանում գործող պաշտամունքային շինությունների քարտեզի շնորհանդես:

Շնորհանդեսին ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների, Վրաստանի իշխանությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Շնորհահդեսին ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ իրավական ու 1 1համագործակցության հարցերով առաջնորդի օգնական Միքայել Ավագյանի ընկերակցությամբ:

Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն ներկայացրեց Վրաստանում գործող պաշտամունքային շինությունների քարտեզը, որտեղ փոխադրված են գործող պաշտամունքային շինությունների քանակը և տոկոսային ցուցանիշը Թբիլիսիի տարածաշրջանների ու մունիցիպալիտետների մակարդակով, նաև Վրաստանում գործող բազմաթիվ կրոնական դավանանքների տվյալները:

Նոր քարտեզը հնարավորություն կտա պետությանը, բոլոր շահագրգիռ հաստատություններին և կրոնական կազմակերպություններին, Վրաստանի բնակչության կրոնական կազմի հաշվառումով պլանավորելու և իրականացնելու սեփական 1 2գործունեությունը:

Շնորհանդեսին ելույթ ունեցողները բարձր գնահատական տվեցին Կրոնի գործակալության կողմից կազմված քարտեզին և նշեցին, որ այս կառույցը մեկ անգամ կրկին հաստատեց Վրաստանի, որպես ներողամտության մեծ ավանդույթ ունեցող երկրի, ժամանակակից քաղաքականությունը կրոնների նկատմամբ: Քարտեզը լուրջ և տևական աշխատանքի արդյունք է, այն նշանակալի օգնություն կցուցաբերի ինչպես երկրի քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)