1

fb you od

Կիրակնօրյա Սբ. Պատարագն ավարտվեց հոգեհանգստյան կարգով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի նոյեմբերի 11-ին, կիրակնօրյա Սուրբ Պատարագի վերջում, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում հոգևոր հայրերի նախագահությամբ, հոգևոր դասի և սարկավագաց խմբի 20181111 112216 004մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ լեգենդար մարզիկ,  Վրաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Յուրի Վարդանյանի  և ավտովթարի զոհ դարձած Հայոց բանակի 4 զինծառայողների հոգու խաղաղության համար:
Հավարտ Սբ. Պատարագի, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ցավակցության խոսքեր ուղղեց 20181111 123740հայրենիքի զինվորների անսպասելի կորստյան և արժանավոր հայորդի Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ, մխիթարության խոսքեր ուղղեց նրանց ծնողներին և հարազատներին և հավատացյալներին հորդորեց միասնաբար աղոթել ի հիշատակ ազգի զավակների հոգիների:  
Թեմակալ առաջնորդի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: Ներկաները մոմեր վառելով և խնկաբույր տարածելով աղոթեցին զոհվածների հոգու հանգստության խաղաղության համար:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: Ամէն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)