1

fb you od

Վիրահայոց թեմի «Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոս» երիտասարդական և համայնքային կենտրոնի անդրանիկ միջոցառումը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a12018 թվականի հոկտեմբերի 5-ին Վիրահայոց թեմի «Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոս» երիտասարդական և համայնքային կենտրոնոսւմ (ղեկավար Վալերի Բադալյան, համակարգող Նինա Սերոպովա)  տեղի ունեցավ անդրանիկ միջոցառումը:
Հատկանշական է, որ այն կրոնական թեմայով էր և իրականացավ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության և Վրաստանի Ուղղափառ եկեղեցու միջկրոնական հարաբերությունների հարցերի բաժնի նախաձեռնությամբ: Հանդիպում-շնորհանդեսին 43380649 304064477075061 8248452638627069952 nներկա էին Վիրահայոց թեմի քահանաները, երիտասարդական բաժնի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն էր հոգևոր սպասավորներին և երիտասարդներին իրազեկել Վրաստանի և Եվրոպայի Միության միջև ընթացող ինտեգրման գործընթացների, ասոցիացման պայմանագրի և ազատականացված այցեհրավերային կարգի մասին:
Հանդիպմանը իրենց ներկայությունն էին բերել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության տնօրեն Իա Թիկանաձեն և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի միջկրոնական հարաբերությունների հարցերի բաժնի ներկայացուցիչ Թեա Գոգոտիշվիլին:
43385896 171430147119365 2212257226612015104 nՇնորհանդեսը վարում էր  «21-րդ դար» միության գործադիր տնօրեն և ծրագրերի ղեկավար Պաատա Գաչեչիլաձեն:
Շնորհանդեսի բացման խոսքից հետո հյուրերին և ներկաներին ողջունեց ու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը փոխանցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:
Բանախոսը մանրամասնորեն ներկայացրեց վերոնշյալ հարցերի հետ կապված նորույթները: Ունկնդիրներին հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո շնորհանդեսի վարողը  տեղեկատվություն հաղորդեց նաև Եվրամիության անդամ երկրներում պետության և կրոնական միավորումների հարաբերությունների մոդելների մասին, մանրամասն խոսեց Կրոնի ազատության հետ կապված ակտուալ հարցերի շուրջ:  
Շնորհանդեսը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հոգևոր հայրերը և երիտասարդները  լսեցին իրենց հետաքրքրող հարցերին տարբեր տեսակետներով տրված պատասխանները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)