1

fb you od

Ավանդական Հովսեփյանական պոեզիայի օրը Հեշտիայում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի սեպտեմբերի 29-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում նշվեց ավանդական Հովսեփյանական պոեզիայի օրը: 1997 թվականից ի վեր, գեղեցիկ այս առիթը Հեշտիա է բերում շրջանի ղեկավարներին, բանաստեղծի ընկերներին, բարեկամներին, բազմաթիվ հյուրերի՝ Թբիլիսիից, Երևանից: Գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք բարձրացվեց՝ առաջնորդությամբ Հեշտիայի կաթողիկե հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Անտոն քահանա Անտոնյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի Արժանապատիվ քահանա հայրեր Տեր Տաթև Մարուքյանի  ու Տեր Արմաշ Պողոսյանի: Եվս մեկ անգամ հիշվեցին  ու քաջալերվեցին բոլոր նրանք, ովքեր շարունակում են մնալ Վիկտորի բարեկամները, սատարել բանաստեղծի տան, գրական-մշակութային ժառանգության 42924778 2144899748908175 6271184329888497664 nպահպանման գործին:
Այնուհետև ներկաները այցելեցին բանաստեղծի տուն-թանգարան, որտեղ հյուրերին դիմավորեցին բանաստեղծի այրին՝ Թերեզան, որդին՝ Մյունխենի նեյրովիրաբուժական և կենսաբանական հետազոտությունների համալսարանի պրոֆեսոր Սահակ Հովսեփյանը: Բանաստեղծի դուստրը՝ Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը պատմեց Կարսից Կարին և Կարինից Ջավախք հասած վանքից փախած Հովակիմի Հովսեփի սիրո մասին, որը, փաստորեն, Հովսեփյան տոհմի հիմնադրման պատմությունն է Հեշտիայում: Նա խոսեց Վիկտոր Հովսեփյան բանաստեղծի գրական ժառանգության, անտիպի տպագրման աշխատանքների, մասնավորապես, 42950826 2144899408908209 2099292508621111296 n«Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ» մանկական ժողովածուի մասին, որը լույս կտեսնի սույն թվականի նոյեմբերին:
Սրահներից մեկում հյուրերի ուշադրությանն էին ներկայացվել բանաստեղծի գրական ժառանգության մասունքները. նկարների գծագիր բնօրինակներ, գրաֆիկական աշխատանքներ, Վիկտորի նամակները իր ընկերներին և նրանց նամակները՝ Վիկտորին, ներկայացվել էր Հովակիմի Հովսեփի ձեռագիր ծաղկումներով Նարեկ-մատյանը, բանաստեղծի տատի՝ Խազոյի աղոթագիրքը, որի կողերին Խազոյի ու թոռան մատնահետքերը այսօր էլ պահպանվում են:  Բաժիններից մեկում վրաց դասական Տերենտի Գրանելու բանաստեղծությունների հայերեն Հովսեփյանական թարգմանության նկարազարդումներով բնագրերը, մյուսում ներկայացված էր Կարնո մեծ գաղթի մասին պատմող «Կորուսյալ Եդեմ, կամ որտեղից է սկսվում Արաքսը» վեպի բնագիրը:
Թանգարանից հետո ներկաները այցելեցին Հովսեփյանների տոհմական Եռակնյայի Սուրբ Գևորգ սրբավայր, ծաղիկներ 42958252 2144899832241500 7942099566365507584 nխոնարհեցին իր նախնիների կողքին հանգչող Վիկտոր Հովսեփյանի շիրմին: Քահանա Հայրերի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ:
 Գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում բանաստեղծի կրտսեր դուստրը, դպրոցի տնօրեն Բեռնիկ Հովսեփյանը ներկայացրեց Վիկտոր Հովսեփյանին նվիրված անկյունը: Աշակերտները ասմունքեցին և երգեցին բանաստեղծի մանկական ստեղծագործություններից:
 Կեսօրին արդեն մարդաշատ էր Հեշտիայի ակումբը: Օրվա առիթով Հեշտիայում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, 42969344 2144899565574860 1681240806008029184 nՆինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանների վարչության, կրթական, մշակութային, հասարակական կառույցների աշխատակիցները, հյուրերը:
Ներկաներին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության խոսքը փոխանցեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Ելույթ ունեցան ՎԳՄ «Վերնատուն» միության նախագահ, բանաստեղծ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նորայր Ղազարյանը (Երևան, ՀՀ), Արարատի շրջանի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Տիգրան Բաբախանյանը: Համերգային ծրագրով հանդես եկան Նինոծմինդայի մշակույթի տան երգի և պարի, Հեշտիայի պարի համույթները: Իր անզուգական  կատարումներով հանդես եկավ հեշտիացի երգիչ Արմեն Մկոյանը:
Համերգային ծրագրից, հյուրասիրությունից հետո միջոցառման մասնակիցները բաժանվեցին՝ հաջորդ տարի նույն տեղում նույն առիթով հանդիպելու ջերմ հույսով... 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)