Վիրահայոց թեմի առաջնորդը ուղևորվեց ԱՄՆ |
Լուրեր |
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, 2017 թվականի նոյեմբերի 23-ին ուղևորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Թեմակալ առաջնորդը հրավիրված է մասնակցելու «Զարգացման և ժողովրդավարության կենտրոն (CDD) ԲԸ- կողմից նոյեմբերի 24-29-ը կազմակերպված Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցին և միջազգային միջկրոնական կոնֆերանսին: Նշված միջազգային կոնֆերանսի և այցելության նպատակն է աջակցությունը միջկրոնական երկխոսությանը, դատողությունը գոյություն ունեցող գլոբալ մարտահրավերների և կրոնական կազմակերպությունների դերի և դրանց կարգավորման շուրջ, ԱՄՆ-ի փորձի փոխանակումը և նոր կապերի հաստատումը: Նշված նախագիծն իրականացվում է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և արտաքին գործերի նախարարության (Good Governence Fund) ֆինանսական աջակցությամբ, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ: |