1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը ուղևորվեց ԱՄՆ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, 2017 թվականի նոյեմբերի 23-ին ուղևորվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Թեմակալ առաջնորդը հրավիրված է մասնակցելու «Զարգացման և ժողովրդավարության կենտրոն (CDD) ԲԸ- կողմից նոյեմբերի 24-29-ը կազմակերպված Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցին և միջազգային միջկրոնական կոնֆերանսին:

Նշված միջազգային կոնֆերանսի և այցելության նպատակն է աջակցությունը միջկրոնական երկխոսությանը, դատողությունը գոյություն ունեցող գլոբալ մարտահրավերների և կրոնական կազմակերպությունների դերի և դրանց կարգավորման շուրջ, ԱՄՆ-ի փորձի փոխանակումը և նոր կապերի հաստատումը:

Նշված նախագիծն իրականացվում է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և արտաքին գործերի նախարարության (Good Governence Fund) ֆինանսական աջակցությամբ, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանության և ՆԱՏՕ-ի ու Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի հետ համագործակցությամբ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)