1geo

fb you od

Աջարիայի հայ ընտանիքների օգնություն PDF ბეჭდვა ელ. ფოსტა

775744 327196627397156 1203147508 o

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների օրերին Աջարիայի հայ համայնքում նախաձեռնվեց անապահով հայ ընտանիքների օժանդակության ծրագիր: Այս ծրագրին իրենց մասնակցությունը բերեցին Աջարիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Բաթումիում հավատարմագրված ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Աջարիայի հայկական կազմակերպություները, մասնավորաբարՎրաստանը մեր տունն էհայ-վրացական կազմակերպության ղեկավար Սահակ Տալիտյանը: Վերջիններս այցելեցին Բաթումիում բնակվող սոցիալապես ծանր պայմաներում ապրող հայ ընտանիքների, ծանոթացան այս ընտանիքներում առկա առաջնահերթ խնդիրներին և խոստացան հնարավորինս օժանդակել այդ խնդիրները լուծելու համար:

Հյուրերը ընտանիքներին փոխանցեցին պատրաստած ամանորյա նվերներ: Այս ծրագրի շրջանակներում որոշ ընտանիքների բաժանվեցին վառելափայտ: Ինչպես նաև բարեգորցական սկզբունքով կատարվեցին ընդհանրական մկրտություններ: