1geo

fb you od

Ախալցիխեում «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միությունում բացվեց գրադարան PDF ბეჭდვა ელ. ფოსტა

324863 305632482886904 137895101 o

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին, Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքում կայացավ «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միության գրադարանի հանդիսավոր բացումը: Միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը՝ խոսելով հայ գրքի և գրատպության 500-ամյակի մասին, գրադարանի բացումը խորհրդանշորեն կապեց դրա նշանավորման հետ:

Հավաքվածներին ողջունեցին Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ռուբեն Թորոսյանը և Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը: Նրանք կարևորեցին նորաբաց գրադարանի դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդին գիր-գրականությանը մերձեցնելու և զարգացնելու համար:

Մարդու կյանքում գրքի ունեցած դերի մասին խոսեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանն ընդգծելով, որ հայ ժողովրդի համար գիրքը պատմականորեն եղել է հոգևոր ուժերի վերականգնման աղբյուր:

Ախալցիխեի երիտասարդական մշակութային կենտրոնի մանկական համույթը՝ խմբավար Հեղինե Մանասյանի գլխավորությամբ, կատարեց հայոց այբուբենին նվիրված երգեր:

Միջոցառումն ավարտվեց «Հայր մեր» աղոթքով:

Արտեմ Գրիգորենց