1geo

fb you od

Բանաստեղծ – թարգմանիչ Գիվի Շահնազարի հանդիպումն ընթերցողների հետ PDF ბეჭდვა ელ. ფოსტა

172704 278404832276336 383992709 o

Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում կայացավ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի հանդիպումն ընթերցողների հետ: Հանդիպումը, որ նախաձեռնել էր Վրաստանի մշակույթի նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան, խորհրդանշորեն համընկավ Հայոց Եկեղեցու կողմից գրերի գյուտի և թարգմանչաց տոնի նշանավորման օրվան: Միջոցառման կազմակերպմանը աջակցել էր «Վրացական երազանք» կոալիցիան, կուսակցության անդամ Գոգա Էլիբեկովի անմիջական մասնակցությամբ:Հանդիպմանը ներկա էին Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին, Վրաստանի մշակույթի նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան, Վրաստանի պատժա-կատարողական և իրավաբանական հարցերով նախարարի թեկնածու Սոզար Սուբարը, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Վրացական երազանք» կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Յուրի Մեչիտովը և Ռուսլան Պողոսյանը, հայ և վրաց գրականասեր հասարակայնության ներկայացուցիչներ, մտավորականներ, ոչկառավարական կազմակերպությունների ղեկավարներ:Բացելով հանդիպումը, Վրաստանի մշակույթի նախարարի թեկնածու Գուրամ Օդիշարիան երախտիքի խոսքեր ուղղեց Գիվի Շահնազարին, ում ողջ ստեղծագործական կյանքը նվիրված է գրականությանը,

286416 278404625609690 2073927108 o

երկու ծնող ժողովուրդների գրական և մշակութային կապերի խորացմանը:Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին, ողջունելով նման հանդիպման կազմակերպումը ընդգծեց, որ վրացի և հայ ժողովուրդներն աշխարհի այն հնագույն ազգերից են, որ աշխարհի 12 այբուբենների թվում ունեն իրենց սեփական գիրը, իսկ Գիվի Շահնազարը Թբիլիսիի կոլորիտային այն դեմքերից է, ով կարող է ծնվել, ապրել և ստեղծագործել բազմազգ Թբիլիսիում:Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հիշատակելով օրվա խորհուրդը՝ թարգմանչաց օրը, ընդգծեց, որ հայ և վրացի ժողովուրդները, քրիստոնեության ընդունումից և սեփական գրերի ստեղծումից հետո կարևորել են թարգմանական գրականության զարգացումը: Բնական հարստություններից զրկված ժողովուրդների միակ հարստությունը մշակույթն է, որի դերը անգնահատելի է ազգի կյանքում, արժեվորեց Վիրահայոց Առաջնորդը:Այնուհետև գրչի և գրականության նվիրյալ, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության բազմաթիվ շքանշանների ասպետ և մրցանակների դափնեկիր Գիվի Շահնազարը գեղարվեստական փայլուն ընթերցանությամբ ներկայացրեց Գրիգոր Նարեկացու, Նահապետ Քուչակի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի և այլոց ստեղծագործություններից կատարած իր թարգմանություններից նմուշներ:Գիվի Շահնազարին ուղղված երախտիքի խոսք ասացին Վրաստանի Գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ Ջանսուղ Չարկվիանին: Հուզառատ և հետաքրքիր հանդիպումը դարձավ հայ գրականության վրացերեն թարգմանության գեղեցիկ երեկո:Հավարտ միջոցառման կազմակերպված հյուրասիրության ընթացքում վիրահայության ներկայացուցիչները ունեցան «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչների, պատգամավորության թեկնածուների և անձամբ վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի հետ շփվելու, ապագայի խնդիրների շուրջ խոսելու և իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու լայն հնարավորություն: Միջոցառումն ընթացավ փոխադարձ ըմբռնվածության ջերմ մթնոլորտում:Վիրահայոց Թեմի մամլո դիվանի պատասխանատուՍուսաննա Խաչատրյան