1

fb you od

«Հայարտան» գավաթակիր դարձավ Թբիլիսիի թիվ 84 դպրոցի պատանի ֆուտբոլիստների թիմը PDF Տպել Էլ.փոստ

Hayartun cup 

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ մայրաքաղաքի դպրոցների շրջանում անցկացվեց «Հայարտուն» գավաթի խաղարկության ֆուտբոլի մրցաշար: Մասնակցության հայտ էին ներկայացրել Թբիլիսիի թիվ 81, 84, 92, 96, 98 և 104 հանրային դպրոցների 9-ից 11-րդ դասարանների աշակերտներից կազմված պատանի ֆուտբոլիստների թիմերը:

Թեմի երիտասարդական բաժնի իրականացրած կազմակերպչական պատշաճ աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին մեկնարկեց մրցաշարը: Այն ընթացավ թիվ 104 դպրոցի բացօթյա մարզադաշտում: Առաջին օրը տեղի ունեցավ երեք հանդիպում: Համառ և թեժ պայքարից հետո եզրափակիչում խաղալու պատնեշը հատեցին թիվ 96 և 84 դպրոցների պատանեկան թիմերը:

Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կայացավ նոյեմբերի 29-ին: Այնքան մեծ էր հաղթելու և գավաթին տիրանալու ցանկությունը, որ անբարենպաստ եղանակն անգամ չխանգարեց մրցութային խաղի անցկացմանը: Գավաթի համար պայքարում հանդիպեցին թիվ 84 (տնօրեն՝ Մանանա Բատիկաձե, մարզանքի ուսուցիչ՝ Կախա Նիկոլաձե) և թիվ 96 (տնօրեն՝Սուսաննա Շոշիաշվիլի, մարզանքի ուսուցիչ՝Նանա Ճեիշվիլի) դպրոցները: Անզիջում և թեժ խաղից հետո, որն ընթանում էր ֆուտբոլասերների աշխույժ աջակցությամբ, հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով. հաղթող թիմի տիտղոսին ու «Հայարտուն» գավաթը ստանալու պատվին արժանացավ թիվ 84 դպրոցի թիմը:

Հանդիսավոր պայմաններում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը «Հայարտուն» գավաթը փոխանցեց մայրաքաղաքի թիվ 84 հանրային դպրոցի պատանի ֆուտբոլիստների թիմի ավագ՝ Թենգիզ Անթաձեին: Մրցաշարի բոլոր մասնակիցները ստացան «Հայարտուն» գավաթի խաղարկության մրցաշարին մասնակցության վկայականներ: Մրցաշարի բոլոր հանդիպումները վարում էր Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիայի Միության՝  ՖԻՖԱ-ի հավաստագրով խաղի դատավոր Սեյրան Պոզոյանը:

Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժինը շնորհակալություն է հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդին, Եկեղեցու նվիրյալ Միքայել Արաբաջյանին և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի տնօրինությանը «Հայարտուն» գավաթի խաղարկության ֆուտբոլի մրցաշարի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար: Մրցաշարի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ «Հայարտուն» գավաթի խաղարկությունը պատանիների շրջանում լինելու է ամենամյա և կոչ է անում պատանեկան ֆուտբոլային թիմերին ակտիվորեն ընդգկրվել 2015 թվականին կայանալիք այս մարզաձևի մրցույթներին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)