1

fb you od

Ուխտի անդրանիկ Պատարագ Ախալքալաքում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

480989182018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Սուրբ Աննայի հղության տոնի առիթով Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում իր անդրանիկ Պատարագը մատուցեց նորանշանակ հովիվ Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:48268855
Օրը տոնական էր և եկեղեցին լեցուն հավատացյալներով: Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքի և շրջանային ժողովի պաշտոնյաներ: Սուրբ Պատարագին իր մասնակցությունն էր բերել նաև թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
48281548Հընթացս Սուրբ Պատարագի՝ թեմակալ առաջնորդն իր գոհունակությունը հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին՝ թեմը նոր քահանայով օժտելու համար: Սրբազանը հավատացյալներին ներկայացրեց Տեր Նարեկ նորաօծ և եկեղեցու նորանշանակ հոգևոր հովվին, մաղթեց նրան բարի և քաջ հովվի առաքելություն:
Առաջնորդը հայտնեց նաև իր գնահատանքը և օրհնության խոսքը բերեց Սուրբ Խաչ եկեղեցու երկարամյա հոգևոր 48359274հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանին, ով անխոնջ քահանայական ծառայությամբ վաստակել է ժողովրդի և հոգևոր դասի սերն ու վստահությունը: Ապա խոսքով հանդես եկավ Տեր Տաթև քահանան և իր շնորհակալությունը հայտնեց առաջնորդարանի պաշտոնեությանը, դպրաց դասին, Ախալքալաքի իշխանություններին և հոգևոր դասին 10 տարի համատեղ աշխատելու և ծառայելու համար։
Այնուհետև քարոզով հանդես եկավ Տեր Նարեկ քահանան, ով իր որդիական երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց կաթողիկոսին, ճեմարանի տեսչությանը, ձեռնադրող սրբազանին և թեմակալ առաջնորդին։ Հավատացյալներին շնորհավորեց օրվա տոնի առիթով և հայցեց Աստվածամոր բարեխոսությունը աշխարհասփյուռ հայության համար։ Պատարագի ավարտին փոխառաջնորդարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)