1

fb you od

Վիրահայոց թեմի պատվիրակները մասնակցեցին ՀԵՀԵՄ-2018 հավաքին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

IMG 49832018 թվականի նոյեմբերի 23-25-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մոսկվայում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Պայծառակերպության առաջնոդանիստ տաճարի Եկեղեցական համալիրում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Համաեվրոպական, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի, Վրաստանի Հայոց Թեմերի  տարածաշրջանների միացյալ 46503529 1303191483176915 7390283284866924544 oերիտասարդական քառօրյա համաժողովը:
Վիրահայոց թեմից հավաքին, Թեմակալ առաջնորդի օրհնությամբ մասնակցում էին Թեմի հոգևոր սպասավոր  արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը և  երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը:
Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով։ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ․ Աշոտ եպս․Մնացականյանը հավաքվածներին փոխանցեց Նորին Սուրբ Օծության հայրապետական օրհնությունն ու պատգամը:
46507282 1303192336510163 9065203801685753856 oՉորսօրյա հավաքին երիտասարդները քննարկեցին  «Հայ ընտանիքը Սփյուռքում», «Ժամանակակից հայ ընտանիքի մարտահրավերները», «Պատրաստության կարևորությունը Պսակի Սուրբ Խորհրդից առաջ», թեմերի երիտասարդաց միությունների միջև համագործակցության և փորձառության փոխանակման հարցերը։
Հատկանշական է, որ համաժողովի աշխատանքի առաջին իսկ օրը, Վիրահայոց թեմի երկու պատվիրակները հավուր պատշաճի ներկայացրեցին ընդհանուր առմամբ Վիրահայոց թեմի, ի մասնավորի երիտասարդական բաժնի գործունեությունը, որին ի պատասխան իրազեկվեցին, որ 46508396 1303191006510296 3194577386066673664 oաշխարհասփյուռ հայությունը հանգամանորեն ծանոթ է թեմի գործունեությանը, նրա առաջընթացին և  հուզող հարցեին:
Հիրավի հագեցած էին  հավաքի օրերը: Մասնակիցները հնարավորություն ունեին ներկա գտնվելու առավոտյան և երեկոյան ժամերգություններին, կիրակնօրյա Սուրբ Պատարագին, այցելեցին  Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մայրավանք, Առաջնորդարանի «Գավիթ» թատրոնում դիտեցին «Անավարտ դատ» ներկայացումը:
Հավաքի եզրափակիչ օրը, նոյեմբերի 25-ին Մոսկվայի եկեղեցական համալիրում հանդիսավորությամբ փակվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական հավաքը։ Հավաքը մեկտեղելով աշխարհասփյուռ հայությանը և նրանց հոգևոր հայրերին, միաժամանակ պատեհ առիթ էր 46668660 1303191919843538 327074163455950848 oերիտասարդների շփման, նոր ծանոթությունների հաստատման, համատեղ ծրագրերի մշակման  ուղղությամբ: Կազմակերպչական բարձր մակարդակը, բովանդակալից և հագեցած ծրագրային միջոցառումները  հավաքը դարձրին շարժուն, աշխույժ և հետաքրքիր:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի օրհնությամբ հավաքին մասնակցում էին Ռուսաստանյաց  թեմի տարբեր համայնքներից 80 երիտասարդ, որոնցից 20-ը ներկայացնում էին Մոսկվայի «Հայորդյաց տունը»։ Հենց «Հայորդյաց տան» գեղարվեստական համույթներին էլ վստահված էր ելույթ ունենալ երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը։ Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է բերում Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորմանը՝  միացյալ երիտասարդական համաժողովի քառօրյա համախմբումը բարձր մակարդակով կազմակերպելու և  անցկացնելու համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)