1

fb you od

Վիրահայոց թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մարտի 31-ին, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Սուրբ Զատկի նախօրեին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի եկեղեցիներում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ:IMG 0724

Բարեգործական գործողությունը նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի հոգևոր ծառայողները, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, եկեղեցասեր տիկնանց խմբերը, կամավորներ և անհատ բարերարներ: Եկեղեցիների խաչի քավորների, «Բեբոս IMG 0730լավաշի», «Մայիսբար» ընկերությունների, բարերարների և հավատացյալների, ընտանիքի կողմից լուսահոգի Հասմիկ Սարգսյանի այս նպատակով հավաքած համեստ գումարի նվիրատվություններով տոնական բարիքներով նվերներ ստացան բազում կարիքավոր, միայնակ և հաշմանդամ ծերեր, IMG 0850բազմանդամ ընտանիքներ:

Նախքան նվերների բաժանումը հոգևոր հայրերը ներկաներին փոխանցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և գալիք IMG 08501Զատկական շնորհավորանքները: Եկեղեցում հավաքված հավատացյալները և բարեգործական գործողության մասնակիցները հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրին ի փառս Հայոց Եկեղեցու և ամենազոր Աստծու:

Նվերների բաժանման գործողությանը, որ տարիներ շարունակ Վիրահայոց թեմի եկեղեցիներում իրականացվում էր հոգևոր ծառայողների նախաձեռնությամբ, այս տարի արդեն ընդգրկվեցին եկեղեցասեր տիկնանց խմբերը՝ երեցկանանց և այլ կամավորների անմիջական մասնակցությամբ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)