1

fb you od

Տիկնիկագործի միջազգային օրվան ընդառաջ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Մարտի 21-ը տիկնիկագործի միջազգային օրն է: Այդ օրվան ընդառաջ, 2018 թվականի մարտի 20-ին, Վիրահայոց թեմի տիկնիկային թատրոնը երեխաների առջև բացեց Հովհաննես Թումանյանի տան դռները՝ հրավիրելով նրանց հանդիպել նորաբաց տիկնիկային թատրոնի անձնակազմի հետ և դիտել ներկայացում:1

Տիկնիկային թատրոնի հյուրերն էին Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի 6-րդդասարանցիներն իրենց ուսուցիչների և ծնողների հետ:

2Դպրոցականներին ողջունեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Վերջինս նրանց պատմեց Մեծ Լոռեցու կյանքը թբիլիսյան այս բնակարանում,արժևորելով այն շունչն ու ոգին, որ տարիներ շարունակ թևածել է այս ընտանիքում, ներշնչել Ամենայն Հայոց բանաստեղծին՝ իր անմահ գործերը, ընդորում երեխաներին այնքան սիրելի հեքիաթներն ու պատմվածքները, քառյակներն ու բանաստեղծությունները գրելիս:3

Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը դպրոցականներին անվանեց այն երջանիկ սերունդը, ով հնարավորություն ունի քայլելու այն տանը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը, նրա ծննդյան օրը այցելելու Խոջիվանքի պանթեոն և ծաղիկներ խոնարհելու Ամենայն հայոց բանաստեղծի գերեզմանին ու նրա կողքին հանգչող մյուս մեծերի շիրիմներին, հիշելու և հպարտանալու, որ իրենք Թումանյանի տանը դիտել են նրա հեքիաթների հիման վրա տիկնիկային 4ներկայացումներ:

Այնուհետև երեխաները դիտեցին Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացումը տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի բեմադրությամբ:

Սակայն միայն բեմադրությունը չէր, որ ուրախ տրամադրություն ստեղծեց երեխաների մոտ: Տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, դերասաններ5 Էդիտա Զոհրաբյանը, Աշոտ Սիմոնյանը և Արեն Մկրտչյանը երեխաներին ընդգրկեցին մի հետաքրքիր խաղի մեջ, որը կոչվում է «Վերնակճուճ»: Վերնակճուճում տիկնիկագործի ձեռքով պատրաստված Թումանյանի հեքիաթների հերոսների պատկերով տիկնիկներ էին, որոնց միջոցով երկու թիմերի բաժանված երեխաները պետք է ցուցադրեին, թե որքանով գիտեն հեքիաթները: Խաղը մեծ ոգևորություն առաջ բերեց երեխաների շրջանում, ստեղծելով զվարճալի տրամադրություն:

Ահա այսպես նշվեց տիկնիկագործի միջազգային օրը Վիրահայոց թեմի տիկնիկային թատրոնում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)