1

fb you od

Նորանշանակ քահանայի անդրանիկ Սբ. Պատարագը Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի փետրվարի 14-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում, Տեառնընդառաջի տոնի կապակցությամբ Խորանի բաց վարագույրների առջև, մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց նորաօծ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:1

Հընթացս Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդը ներկայացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, Թեմում ծառայության կոչված Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանին: Վազգեն Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը, ով ի նկատի ունենալով Վիրահայոց թեմում հոգևոր սպասավորների պահանջը և ընդառաջելով Թեմակալ առաջնորդի խնդրանքին, նորաօծ Կիրակոս քահանա Սիմոնյանին ծառայության նշանակեց Վրաստանում: Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց Տեր Կիրակոսի հոգևոր կրթության ուղուն և հանուն 2հոգևոր դասի ու հավատացյալ ժողովրդի բարի գալուստ և ժրաջան ծառայություն մաղթեց քահանա հորը:

Տեր Կիրակոսն իր քարոզում իր խոնարհումը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին և Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսին՝ հոգևոր ծառայությունը Թբիլիսիում իրականացնելու իրեն ընձեռած հնարավորության համար: Տեր Կիրակոս քահանան իր անդրանիկ քարոզում խոսեց օրվա խորհրդի մասին, ներկայացրեց Մանուկ Հիսուսին ընդառաջ դուրս եկած Սիմեոն ծերունու կերպարը:Պատարագիչ քահանան իր քարոզն ավարտեց Տեառնընդառաջի շնորհավորանքով և աշխարհին խաղաղության մաղթանքով:

Նորանշանակ Տեր Կիrակոս քահանա Սիմոնյանը Վիրահայոց թեմի առաջնորդի տնօրինությամբ, նշանակված է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովվի օգնական, ինչպես նաև հոգևոր տեսուչ՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)