Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի հայոց եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը:
Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին Սուրբգրային տարբեր հատվածներ:
Թեմակալ առաջնորդը հորդորեց հավատացյալներին Աստծուն խնդրել, որ Իր իմաստության Լույսը ծագեցնի իրենց մտքի, հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա այն մսուրը, որտեղ կարող է Լույսը ծագել, կարող է Սերը հայտնվել և փառավորվել ամենքի կյանքում և հավատքի մեջ:
Ճրագալույցի Սուրբ Պատարագի ավարտին հաջորդեց տնօրհնեքի արարողությունը: |