1

fb you od

«Շարունակվող Ավարայրը»՝ հայրենասիրական միջոցառում «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի դեկտեմբերի 3-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում կայացավ «Շարունակվող Ավարայրը» խորագրով ցերեկույթ՝ նվիրված հայերի պայքարին գոյատևման և հավատքի համար:

Միջոցառումը նախաձեռնել էին կենտրոնի հայ ժողովրդի և հայոց եկեղեցու պատմության խմբակները՝ ղեկավարներ Ռիմա և Անահիտ Սահակյանների1 գլխավորությամբ:

Հայերիս պայքարը գոյատևման և հավատքի համար տասնութ դարի պատմություն ունի: Այն սկսվել է քրիստոնեությունը որպես սեփական կրոն ճանաչելու արշալույսից և շարունակվում է ցայսօր: Ու մշտապես,երբ նենգ թշնամին հարձակվել է՝ոչնչացնելու մեր ժողովրդին և նրա քրիստոնեական հավատքը – բռունցքվել են բոլորը՝ պահպանելու և փրկելու ազգային ինքնությունը, պատիվն ու Հայ առաքելական եկեղեցին...

Այս խորիմաստ փիլիսոփայությունն էր կրում միջոցառումը Հանդիսատեսի աչքի առջևով անցան ոչ միայն Ավարայրի պատմական դրվագները,այլև հայերի հերոսական պայքարի բազում այլ փաստեր՝Ցեղասպանություն, Հայրենական պատերազմ, Սարդարապատ, Արցախյան հերոսամարտեր,Ապրիլյան քառօրյա պատերազմ…

Թատերականացված,ասմունքով և երգչախմբային կատարումներով հարստացված ցերեկույթը՝ մանկական և պատանեկան շուրթերով ամրագրված մեր երդումն էր աչքի լույսի պես պահպանել 2Վարդանանց մարտում զոհված հերոսների թողած ավանդույթները,մասնակցել հզոր հայրենիք ստեղծելու և ցանկացած ոսոխին դիմագրավելու պայքարին: Միջոցառմանը մասնակցում էին կենտրոնի շուրջ 60 սաներ՝ մեկը մյուսից արժանավոր ու բանիմաց:

Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը գովեստի խոսքեր հղեց միջոցառման կազմակերպիչներին և ողջ կոլեկտիվին, որոնց համատեղ աշխատանքի և գիտակցված մոտեցման արդյունք էր գեղեցիկ և հայրենասիրական մեծ ոգով տոգորված ցերեկույթը:

Գնահատանքի խոսք ասաց շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս3 Միրզախանյանի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը, արժանապատիվ Տեր Հայրը բարձր գնահատեց կենտրոնի կողմից աճող սերնդի բազմակողմանի զարգացմանը և հայեցի դաստիարակությանը ուղենշված գործունեությունը, որի նպատակներից է հայ պատանուն հայաշունչ մեծացնելը:

Միջոցառումը անջնջելի տպավորություն թողեց ներկաների վրա: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)