1

fb you od

«Սուրբ Խաչ» եկեղեցու ճամբարականները Ախալցխայում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 

2017 թվականի օգոստոսի 18-ին, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և ուղեկցությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, Սուրբ Խաչ եկեղեցուն կից բակային ճամբարի ավագ խմբի ճամբարականները միասնական աղոթքով մեկնեցին Ախալցիխե, որտեղ անցկացրեցին ճամբարային կյանքի իրենց մեկ օրը։

Ճամբարականների առաջին կանգառը Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որտեղ նրանց դիմավորեց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը։ Նրանք միասին աղոթք բարձրացրին առ Աստված, ստացան Արժանապատիվ Տեր Հայրերի օրհնությունը, ծանոթացան եկեղեցու պատմությանը։

Ճամբարականների Ախալցիխեում շրջագայության հաջորդ վայրը դարձավ Ռաբաթը: Դեռահասները ուղեվարի ուղեկցությամբ շրջեցին բերդի տարածքով, իրազեկվեցին հինավուրց բերդի մասին պատմական շատ իրողություններին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Երեկոյան երգ ու պարով, վառ և հարուստ տպավորություններով Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցու բակային ճամբարի սաները վերադարձան տուն։


Ջավախքի առաջնորական փոխանորդության մամլո դիվան 

1 1 1 2 1 3 1 4 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)