1

fb you od

Ավագ Ուրբաթը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Avag Urbat

2017 թվականի ապրիլի 14-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները: Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:

Այս Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու սրտագին փափագով եկեղեցասեր կանայք ծաղիկներով ու ճյուղերով զարդարեցին Տիրոջ գերեզմանը: Այնուհետև հավատացյալ հայորդիները համախմբվեցին Թեմի տարբեր եկեղեցիներում միասնական աղոթքի և Տիրոջ չարչարանքներին հաղորդակից լինելուն։Այդ օրը թեմի եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո տեղի ունեցավ Խաչելության կարգ:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում, կատարվեց Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պտտեցրին եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

Ավարտին, Տիրոջ Սրբալույս Գերեզմանի անուշաբույր ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին։

1 2 3 4

5 6 7 8

9 10 11 12