1

fb you od

«Էրիվան» պարային համույթի համերգը Ախալցիխեում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

17522972 

2017 թվականի մարտի 26-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի Հոգևոր Տեսչության հրավերով Ախալցիխե էր ժամանել Հայաստանի Հանրապետության «Էրիվան»  պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Վարդան Կարապետյան):

Համույթը գեղեցիկ համերգով հանդես եկավ Ախալցիխեի Մեսխեթի դրամատիկական թատրոնի շենքում:  Հյուրերին բարիգալստյան խոսքով դիմեց Ախալցիխեի հոգևոր տեսչության ղեկավար հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը: Իրենց ելույթներով «Էրիվան» համույթին ողջունեցին  Վիրահայոց թեմի Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը և Կրթամշակույթային կենտրոնի սաները։
«Էրիվան»  պարային համույթի համերգին իրենց պատվաբեր ներկայությունն էին բերել Ախալցիխեի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն և Սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն:
Մայր հայրենիքից ժամանած պարային համույթն իր երախտագիտությունը հայտնեց Ախալցիխեի հոգևոր տեսչությանը հրավերի և Ախալցիխեում իրենց արվեստը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար: Համերգը դարձավ հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման գործում ևս մեկ գեղեցիկ առաջընթաց քայլ: 

17498707 17498925 17499153 17554024 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)