1

fb you od

Պատգամավորի մեծամասնական թեկնածուն այցելեց Հայոց Եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 

2016 թվականի հոկտեմբերի 7-ին, Վրաստանի խորհրդարանի 2016 թվականի ընտրությունների նախօրեին, «Վրացական երազանք» կուսակցությունից Թբիլիսիի Իսանի շրջանի մեծամասնական պատգամավորի թեկնածու Դավիթ Ճիճինաձեն իր նախընտրական քարոզարշավն ավարտեց Հավլաբարի հրապարակում ընտրողների հետ հանդիպմամբ:

Պատգամավորի թեկնածուն, նախքան հանդիպմանը ներկայանալը եղավ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, ներկա գտնվեց երեկոյան ժամերգությանը:

Բազմամարդ էր Երևանյան պուրակի տարածքը, համակված այս թաղամասին հատուկ բազմազգ բնակչությա սիրով և ջերմությամբ: Հանդիպման վարող Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանուհի Նանո Պողոսյանը բարձրաձայնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ողջույնը ներկաներին և հաղթության բարեմաղթանքը պատգամավորության թեկնածուին:

Այնուհետև ելույթ ունեցան բանախոսները: Ռուսլան Պողոսյանը, Իլիա Ջիշկարիանին, Գիվի Շահնազարը, Արմեն Բայանդուրյանը, Վան Բայբուրթյանը, Հենրիխ Մուրադյանը, Գիորգի Դեմետրաձեն և ուրիշներ, միանշանակ արժևորեցին Դավիթ Ճիճինաձեի սերը և նվիրումը Հավլաբար թաղամասին, այն ընկերությունը և բարեկամությունը, որը կապում է պատգամավորության թեկնածուին իր միջավայրի հետ, հույս հայտնեցին, որ Վրաստանի խորհրդարան մտնելուց հետո Դավիթի առաջնային խնդիրը կլինի հոգատարությունը Իսանի շրջանի և նրա բնակիչների նկատմամբ:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին «Վրացական երազանք» կուսակցության գործունեությունը, որը երկրում խաղաղության, մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության,խոսքի և դավանանքի ազատության, ստեղծագործ աշխատանքի, ժողովուրդների բարեկամության երաշխիքն է:

Դիմելով բնակիչներին, Դավիթ Ճիճինաձեն խոստացավ ընտրվելու պարագայում ևս, օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից շարունակել օժանդակությունը Իսանի շրջանին, աջակցությունը՝ տեղի բնակչությանը:

Հոկտեմբերի 8-ին, Վրաստանի խորհրդարանի ընտրությունների օրը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ քվեարկելով երկրի խաղաղության, բարգավաճման և հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդման ակնկալիքով: 

IMGP0326 IMGP0399 IMGP0458 IMGP0459 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)