1

fb you od

Վիրահայոց թեմի պատվիրակությունը Ախալքալաքում երիտասարդական կենտրոնի մասնաշենքի բացմանը PDF Տպել Էլ.փոստ

Akhalqalaqi 

2016 թվականի հունիսի 18-ին Ախալքալաքում հանդիսավոր պայմաններում բացվեց Հայկական Երիտասարդական կենտրոնի Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ, ծնունդով ախալքալաքցի Համո Օհանջանյանի անունը կրող երկհարկանի մասնաշենքը: Մասնաշենքի բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, հոգեւորականներ,մտավորականներ եւ հասարակական գործիչներ Ջավախքի տարբեր շրջաններից ու Հայաստանից: Վիրահայոց թեմը ներկայացնում էր Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետի գլխավորությամբ Թբիլիսիից ժամանած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, իրավական և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան բազմաթիվ հյուրեր, ովքեր կարեւորեցին մասնաշենքի հայ երիտասարդներին հայեցի կրթելու կարեւոր առաքելությունը: Ջավախքի Օժանդակության խմբի անունից Բագրատ Սարգսյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց Թեհրանի հայ համայնքին մասնաշենքի կառուցմանը օժանդակության համար:

Ողջույնի խոսքերով հանդես եկան Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը:

Մասնաշենքի բացման ժապավենը կտրեցին Համազգային հայ կրթական ու մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը եւ ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի ատենապետ Բագրատ Սարգսյանը:

Այնուհետև կատարվեց տնօրհնեքի արարողություն, որին մասնակցեցին Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը և արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:  

Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնի մասնաշենքի բացման արարողությանը իրենց պարերով ու երգերով մասնակցեցին կենտրոնի ստեղծագործական խմբերը, գեղեցիկ համարներով ներկայացան Ախալցխայի ու Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնների սաները: 

1 1 1 2 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)