1

fb you od

Դիլիջանի քոլեջի սովորողները՝ Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

IMGP01063 

2016 թվականի փետրվարի 25-27-ը Թբիլիսիում հյուրընկալվեց UWC միջազգային քոլեջների միավորման Դիլիջանի քոլեջի սովորողների խումբը:

Տարբեր երկրներից ժամանած սովորողների համար նախընտրելի էր բազմակրոն և բազմազգ Թբիլիսին իր պատմա-մշակութային հարուստ տեսարժանություններով: Հյուրերը երկու օրվա ընթացքում շրջագայեցին հին Թբիլիսիում, եղան Աբանոթուբանիում, տպավորվեցին միմյանց կողքի գտնվող տարբեր կրոնների աղոթատեղիներով, դիտեցին Վրաստանի Ազգային թանգարանը, Ազգագրական թանգարանը, այցելեցին Մցխեթա, Ջվարիի տաճար, Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, մոմեր վառեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ հայոց եկեղեցում:

Հյուրերին Վրաստանում կատարած շրջագայության ժամանակ ուղեկցում էին Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և Երիտասարդական բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովան:

Երիտասարդները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում, որտեղ կայացավ հանդիպում Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչների հետ:

Դիլիջանի միջազգային քոլեջի ուսանողների այցը քաղաքամայր Թբիլիսի ողջունեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և երիտասարդներին ներկայացրեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի գործունեությունը:

Ուսանողները հետաքրքրությամբ ունկնդրեցին Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի դասախոսությունը «Վրաստանի կրոնական բազմազանությունը» թեմայով:

Թեմի երիտասարդական բաժնի ծրագրերի համակարգող Նինա Սերոպովան տարբեր ազգերի ուսանողներին պատմեց «Հայարտուն» կենտրոնի, երիտասարդական բաժնի աշխատանքների և ապագայի ծրագրերի մասին:

Հանդիպումն ընթացավ ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով:

Հ.Գ. UWC Դիլիջան քոլեջը 2014 թվականին բացված երկու նոր քոլեջներից մեկն է, բարեգործներ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի և նրանց գործընկեր առանձին անհատների և կազմակերպությունների համատեղ նախագիծը։ UWC Դիլիջան քոլեջը հետխորհրդային տարածքում UWC կրթական ցանցի առաջին միջազգային քոլեջն է և ներկայումս հյուրընկալել է 63 երկրից, այդ թվում՝ Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներից ժամանած աշակերտների։ UWC մյուս քոլեջների պես, ուսուցումը տարվում է անգլերենով և աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված Միջազգային Բակալավրիատի Դիպլոմ (IB Diploma) ուսումնական ծրագրով։

IMGP0003 IMGP0020 IMGP0024 

IMGP0045 IMGP0033 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)