«Տարոն» երիտասարդական պարային խումբը մասնակցեց Վրաստանի անկախության օրվա տոնակատարությանը |
Վրաստանի անկախ պետականության վերականգնման օրվա տոնակատարությանը Վիրահայոց թեմն իր մասնակցությունը բերեց Մցխեթայում կայացած համերգին «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» երիտասարդական պարային ելույթով : Հայ երիտասարդները խրոխտ ու մարտաշունչ «Յարխուշտա» և «Պոպուրի» պարերով ցույց տվեցին իրենց միասնությունը Վրաստանի անկախության պահպանությանը: «Տարոն» պարային խմբի (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան) ելույթն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և բուռն ծափողջույններին: Տպավորությունն այնքան բարձր էր, որ Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը համերգի կազմակերպիչների կողմից ստացավ հոկտեմբերի 14-ին կայանալիք Մցխեթոբա տոնակատարությանը մասնակցության հատուկ հրավեր: Վրաստանի անկախության վերականգնման օրվա տոնակատարությանը մասնակցեց նաև «Վանք» (Լիանա Կաշավանիձե) պարային խումբը: Համերգին առանձնահատուկ փայլ հաղորդեց տոնի կապակցությամբ հատուկ ժամանած Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի պարային խմբի (ղեկավար՝ Լիանա Կաշավանիձե) ներկայացրած պարը: Ուրախ համերգից հետո Վիրահայ համայնքի ներկայացուցիչներ |